A321 օդանավի աղետը ռուսների դեմ խոշորագույն ահաբեկչությունն է Բեսլանից հետո
МЕЖДУНАРОДНОЕԵգիպտոսում A321 ռուսական օդանավի կործանումը զոհերի թվով խոշորագույն ահաբեկչությունն է ՌԴ քաղաքացիների դեմ՝ 2004 թվականից ի վեր, երբ ահաբեկիչները գրավել էին Բեսլանի դպրոցը:
Շարմ էլ Շեյխից Սանկտ Պետերբուրգ թռչող օդանավի աղետի հետեւանքով, մահացել է 224 մարդ: ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը հաստատել է, որ օդանավն ընկել է ռումբի պայթյունի հետեւանքով, հաղորդում է Gazeta-ն:
Հիշեցնենք, որ 2004 թվականին ահաբեկիչների կողմից Բեսլանի դպրոցը գրավելու հետեւանքով մահացել էր 334 մարդ: Բացի այդ, ռուսական օդանավի կործանումը ավիացիայի հետ կապված խոշորագույն ահաբեկչությունն է 2001 թվականից ի վեր, երբ ահաբեկիչների գործունեության հետեւանքով ԱՄՆ-ում սեպտեմբերի 11-ին մահացել էր շուրջ 3 հազար մարդ:
1
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
2
Как были чмошниками , так и остались
3
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо
4
Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчика
5
Демократическим путём эту власть менять невозможно. Аршак Карапетян



