Քերրին հայտարարել է, որ «Իսլամական պետությունը» տարածքներ է կորցնում
МЕЖДУНАРОДНОЕ«Իսլամական պետության» զինյալները տարածքներ են կորցնում Մերձավոր Արեւելքում: Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին, ելույթ ունենալով Ելիսեյան պալատում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ հանդիպումից հետո, հայտնում է Reuters-ը:
«Համագործակցության աստիճանը ամենաբարձր մակարդակի վրա է: Մենք համաձայնել ենք ավելացնել տեղեկությունների փոխանակումը, ու ես վստահ եմ, որ առաջիկա շաբաթներին ԻՊ-ը շատ ավելի մեծ ճնշում է զգալու: Նրանք հիմա զգում են դա: Նրանք երեկ էլ էին զգում դա: Նրանք զգում էին դա անցած շաբաթներին: Մենք ավելի շատ տարածքներ ենք գրավել: ԻՊ-ը կորցնում է իր տարածքները»,- ասել է Քերին, հայտնում է Gazeta-ն:
Նա նաեւ հաստատել է, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Վաշինգթոն կժամանի հաջորդ շաբաթ:
1
План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как вла...
2
Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»
3
Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»
4
В знак солидарности с гражданскими и духовными деятелями, которым грозит несправедливое преследовани...
5
Представитель Антикоррупционного комитета: Нет доказательств воздействия публикаций комитета на выбо...



