Ереван, 26.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ի՞նչ է ակ­նար­կում Լավ­րո­վը.Վա­շինգ­տո­նի պա­տաս­խա­նը չու­շա­ցավ

ПОЛИТИКА

Մոսկվայում ապրիլի 15-ին տեղի ունեցած Զոհրաբ Մնացականյան-Էլմար Մամեդյարով հանդիպումից հետո կարգավորման գործընթացում որոշակի զարգացումներ են ընթանում, որոնք առնվազն պարազաբանումների, հստակեցումների անհրաժեշտություն ունեն։ ԼՂ խնդրի շուրջ բանակցություններն ընթանում են դռնփակ ռեժիմով ու գործընթացի մանրամասներից անտեղյակ հասարակությունը շատ զգայուն է արձագանքում տեղեկատվական ցանկացած արտահոսքի։ Այս համատեքստում վերջին օրերին ստեղծվել է բավականին ուշագրավ մի պատկեր։ Մոսկովյան հանդիպումից հետո ակտիվ հարցազրույցներ է տալիս Ադրբեջանի արտգործնախարարը, դրան արձագանքում են Մոսկվայից, նույնիսկ՝ Վաշինգտոնից, սակայն մեր արտաքին քաղաքական գերատեսչությունը լռում էր մինչեւ երեկ։Իհարկե, շատ հնարավոր է, որ այդ լռությունը որոշակի մարտավարության հետևանք էր, մանավանդ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում մի քանի անգամ հանգամանալից խոսել է կարգավորման գործընթացի այս հանգրվանի մասին։

Մյուս կողմից՝ վերջին օրերին Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հանդես է եկել հայտարարությամբ, որն առնվազն կասկածի տակ է դնում Նիկոլ Փաշինյանի այն պնդումը, թե հայկական կողմը բանակցային գործընթացին մասնակցել է, այսպես կոչված, Ստեփանակերտի օրակարգով։ Մամեդյարովի հայտարարությանը հատուկ չէինք անդրադառնա, մանավանդ, որ Բաքուն տիրապետում է քարոզչական կեղծ մանիպուլ յացիաների զինանոցին (ավելին՝ դա նրանց հիմնական գործելաոճն է), ու շատ հնարավոր է, որ հնչում են հայտարարություններ, որոնք բացահայտում են ոչ թե բանակցային գործընթացի այս հանգրվանի իրական պատկերը, այլ ընդամենը նպատակ ունեն կրքեր բորբոքել Հայաստանում։ Սակայն նախօրեին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հաստատել է Մամեդյարովի ավելի վաղ արած հայտարարությունն այն մասին, որ ղարաբաղյան բանակցությունների սեղանին այսօր 2016 թվականի` ռուսական կողմի առաջարկություններն են: Ադրբեջանի արտգործնախարարը ապրիլի 15-ին Մոսկվայում կայացած եռակողմ բանակցություններից հետո հայտարարել է, թե քննարկում են 2016 թվականի առաջարկությունները: «Ես այստեղ հավելելու բան չունեմ», - Մոսկվայում Սերբիայի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ադրբեջանցի լրագրողի հարցին պատասխանելիս ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ հավելելով, որ այս առաջարկությունների մանրամասները գաղտնի են:

Լավրովի հայտարարությունն ուշագրավ է առնվազն մի քանի պատճառով։

Նախ՝ դա հակասության մեջ է մտնում հայկական կողմի այն պնդումների հետ, թե ներկա փուլում բովանդակային բանակցություններ տեղի չեն ունենում, մյուս կողմից՝ այսպես կոչված, «Լավրովի պլանը» որևէ աղերս չունի այն օրակարգի հետ, որի հիմքում Նիկոլ Փաշինյանի՝ Ստեփանակերտում ունեցած ելույթի հայտնի թեզերն են։ 

Մյուս մտահոգիչ հանգամանքն այն է, որ 2015-16թթ.-ին, այսպես կոչված, «Լավրովի պլանը», որի հիմքում «տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևն է, լայն դաշտ բացեց ռուս-ադրբեջանական սեպարատ համաձայնությունների համար, որոնք, ի վերջո, հանգեցրեցին քառօրյա պատերազմին։

Ի վերջո, Մոսկվայի միակողմանի նախաձեռնությունները հանգեցնում են համանախագահության ձևաչափի փաստացի չեղարկմանը, ինչը թուլացնում է թեկուզև հարաբերական խաղաղության միջազգային երաշխիքները։ Թերևս այս պնդումը նորություն չէ, ու երեք տարի առաջ մենք տեսել ենք, թե ինչի է հանգեցնում ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ինստիտուցիոնալ դերակատարության թուլացումը։

Ի դեպ, նկատելի է, որ Արևմուտք-Ռուսաստան գլոբալ հակադրությունը իր որոշակի բացասական ազդեցությունն է թողնում նաև համանախագահության արդյունավետ աշխատանքի վրա։ Նկատելի է, որ ԼՂ կարգավորման գործընթացում որոշակի մրցակցություն կա Մոսկվայի ու Վաշինգտոնի միջև։ Միացյալ Նահանգները Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին առաջարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով հերթական հանդիպումը Վաշինգտոնում անցկացնել:

Սա ակնհայտորեն Վաշինգտոնի պատասխանն է՝ «Լավրովի պլանն» ակտիվացնելու Մոսկվայի ջանքերին։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира