Հայաստան են ներթափանցում արկտիկական ցուրտ օդային հոսանքներ, ձյան առատ տեղումներ են սպասվում. Գագիկ Սուրենյան
ОБЩЕСТВОԱյսօր երեկոյան ժամերից հյուսիս-արևելքից Հայաստան են ներթափանցում արկտիական ցուրտ օդային հոսանքներ, ինչի արդյունքում ապրիլի 20-ին Հայաստանի ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի ևս 5-7 աստիճանով։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
«Առաջիկա օրվա ընթացքում հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, Լեռնային բոլոր մարզերում, Լոռիում, Տավուշի և Սյունիքի նախալեռնային գոտում այսօր երեկոյան ժամերից սկսած և ապրիլի 20-ին ողջ օրվա ընթացքում կտեղա ձյուն։
Մասնավորապես ձյան առատ տեղումներ են սպասվում Սյունիքի նախալեռնային գոտում, որտեղ ապրիլի 20-ին ձյան շերտի հզորությունը կարող է հասնել 20-25սմ և ավելի»։
1
Армяне Москвы встретили Пашиняна акцией «Мы с Эчмиадзином»: «Паст»
2
Почему меморандум о союзе с «Сильной Арменией» подписал руководитель инициативы «Армения-это я»? «Па...
3
Геополитическое балансирование — на «нитке». «Паст»
4
Тигранашен на грани опустения: жители приграничного села живут в тревоге и неопределённости
5
NYT: Франция, РФ и Китай сорвали решение в Совбезе ООН по войне против Ирана



