Պարզվում է՝ ոչ բարձրահասակ աղջիկներն ավելի արագ են ամուսնանում
ЛАЙФShabat.am-ը գրում է.
Պարզվում է՝ կնոջ հասակն անմիջականորեն ազդում է հնարավորության վրա, թե որքան վաղ նա կամուսնանա: Բրիտանացի սոցիոլոգները պարզել են, որ ամենամեծ հնարավորություններն ունեն նրբագեղ փոքրամարմինները. նրանք, ում հասակը չի գերազանցում 162 սանտիմետրը: Այս հետևությունն առավել քան հետաքրքրական է, քանի որ գեղեցկության ժամանակակից իդեալը համարվում է մոդելի կազմվածքով, բարձրահասակ, նիհարիկ աղջիկը:
Այդուհանդերձ,- հայտնում է LadyNews-ը ցածրահասակ կանայք ավելի հեշտ են ամուսնանում: Գիտնականների կարծիքով՝ դեռևս նախնադարյան հասարակարգում, երբ տղամարդիկ ոչ միայն մամոնտների, այլև կականց որս էին անում, նրանց համար ավելի հեշտ էր բռնել, ապա ուսերի դրած՝ կացարան հասցնել փոքրամարմին կանանց:
Երկրորդ բացատրությունը վիճակագրական Է: 162 սանտիմետրից ցածր հասակ ունեցող կանանց համար լայն հեռանկարներ են բացվում տղամարդկանց թվով պայմանավորված: Չէ՞ որ փոքրամարմիններին սիրում են թե՛ ցածրահասակ տղամարդիկ, թե՛ հսկաները: Բավական է հիշել հայտնի ուկրաինացի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի սիրավեպը ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետտերի հետ. նրանց հասակների տարբերությունը 43 սանտիմետր է:



