Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Վերին Լարսի ՌԴ կողմում կուտակվել է 100 բեռնատար
ОБЩЕСТВОՀՀ տարածքում, ապրիլի 21-ի ժամը 10:30-ի դրությամբ, կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս ավտոմեքենաների համար (Գեղարքունիքի մարզի կողմից):
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհնը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Տավուշի մարզում և Սպիտակի ոլորաններում մառախուղ է:
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ՀՀ ԱԻՆ-ի ստացած տեղեկության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար: Ռուսական կողմում կա կուտակված 100 բեռնատար ավտոմեքենա:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



