Սերժ Սարգսյանն այս պահին Նաիրի բժշկական կենտրոնում է
ЛАЙФArmdaily.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով այս պահին Նաիրի բժշկական կենտրոնում է գտնվում Սերժ Սարգսյանը: Նա այնտեղ է եղել նաև մոտ 20 օր առաջ: Ճշտվող լուրերի համաձայն հիվանդանոցում բուժզննում և բուժօգնություն է ստանում նրա մայրը: Հիվանդանոցից հրաժարվեցին լրացուցիչ տեղեկություններ տրամադրել: Հիշեցնենք նաև, որ անցած տարի այս օրերին Սերժ Սարգսյանի մայրը դարձյալ հիվանդանոցում էր: Նրա հիվանդանոցում գտնվելը համընկել էր որդու հրաժարականի հետ: Այն ժամանակ Սարգսյանի մորը հիվանդանոց էին հասցրել ուղղաթիռով:
1
Юнибанк и Picsart Academy провели «День знаний» для детей
2
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
3
В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old ...
4
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
5
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026



