Եվրահանձնաժողովի նախագահը սպառնացել է հանել Հունգարիային Եվրամիությունից
МЕЖДУНАРОДНОЕԵվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը սպառնացել է հանել Հունգարիային Եվրամիությունից, եթե երկրի վարչապետ Վիկտոր Օրբանն այնուամենայնիվ հավանության արժանացնի մահապատժի կիրառման հնարավորությունը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ապրիլի վերջին Օրբանը հանդես է եկել Եվրամիության գործընկերների հետ մահապատժի վերականգնման հնարավորության շուրջ քննարկում սկսելու առաջարկով:
Ինչպես նշել է Յունկերը գերմանական Süddeutsche Zeitung լրատվամիջոցին տված հարցազրույցում՝ մահապատժի վերականգնումը Հունգարիայում կարող է «ԵՄ-ից բաժանման պատճառ դառնալ»:
Միևնույն ժամանակ, Յունկերը նախազգուշացրել է Եվրամիությանը եվրոգոտուց Հունաստանի դուրս գալու վերաբերյալ: Նրա խոսքով՝ եվրոգոտուց Հունաստանի դուրս գալը կարող է հանգեցնել Եվրոպայի նկատմամբ օտարերկրյա ներդրողների վստահության մակարդակի նվազման:
Եվրահանձնաժողովի ղեկավարը կոչ է արել Արժույթի միջազգային հիմնադրամին շարունակել մասնակցությունը Հունաստանի տնտեսությունը փրկելուն ուղղված ջանքերին:



