«Ինչպես ես էի ցանկանում դուստր ունենալ, այնպես էլ ամուսինս որդի է ուզում»․ Լուսինե Թովմասյանը` երկրորդ հղիության, զգացողությունների ու դստեր արձագանքի մասին
ЛАЙФTert.am Life-ը գրում է.
Երկրորդ անգամ մայր դառնալուն պատրաստվող Լուսինե Թովմասյանն Ինստագրամում պարբերաբար կիսվում է գեղեցիկ կարգավիճակի մասին հրապարակումներով։ Tert.am Life-ը զրուցել է «Միսս Հայաստան 2003», «Վիցե Միսս Եվրոպա 2006» Լուսինե Թովմասյանի հետ՝ երկրորդ անգամ մայրանալու, զգացողությունների և ընտանիքի համալրմանն առաջնեկի՝ Արիանայի վերաբերմունքի մասին։
Լուսինեի խոսքով` ինքն ու ամուսինը սկսել են մտածել երկրորդ բալիկ ունենալու մասին, երբ Արիանան ինքն է խնդրել քույրիկ կամ եղբայր ունենալ։
«Բավականին երկար էի մտածում, թե Արիանան ինչպես կընդունի, ինչ արձագանք կտա ընտանիքի համալրմանը։ Աղջիկս արդեն չորսուկես տարեկան է, կարծում եմ, դա շատ ճիշտ տարիքային տարբերություն է երեխաների միջև։ Ասում են, տղա երեխաներն ավելի կտրուկ ու կոպիտ են ընտանիքի համալրման հարցերում։ Արիանայի՝ դրական վերաբերմունքը, գուցե, կախված է նաև այն բանից, որ ինքն աղջիկ է և արդեն տրամադրված է, որ ինքն է խնամելու փոքրիկին։ Անչափ հոգատար է, ամեն վայրկյան խոսում է այս մասին, հիշում, մտածում, պատկերցնում, թե ինչ է անելու, երբ երեխան ծնվի։ Անհամբերությամբ սպասում է, տրամադրվածությունն էլ շատ դրական ու բարի է»,- ասաց Լուսինեն ու ավելացրեց, որ դստեր հետ հոգեբանական որևէ աշխատանք տանելու կարիք չի եղել։
Շարունակությունը՝ այստեղ: