Ереван, 02.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Երկրների անուններ, որոնք առաջացել են թյուրիմացության արդյունքում

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մենք գիտենք, որ...

Ժամանակին երկրներ հայտնագործելով՝ եվրոպացի ճանապարհորդները և հայտնագործողները այդ երկրները և տարածքները անվանել են կա՛մ իրենց անունով, կա՛մ ըստ տեղաբնակ ազգերի ու ցեղերի անունների, կա՛մ էլ հանրահայտ մարդկանց կամ իրադարձությունների անվանումներով։

Իրականում այս հարցն այնքան էլ միանշանակ չէ։

Պարզվում է, որ եվրոպական ռոմանագերմանական քաղաքակրթությունը իրականում տարբեր ժամանակներում և տարբեր կերպ այնպես է խեղաթյուրել աշխարհագրությունը, որ դա անգամ երբեմն հակամարտությունների է հանգեցրել։ Իրականում աշխարհով մեկ աշխարհագրական քարտեզներում կարելի է հանդիպել կղզիների, արշիպելագների, երկրների և աշխարհագրական տարածքների այնպիսի անվանումների, որոնք ոչ մի կապ չունեն ինչպես այդ տարածքի իրական անվան, այնպես էլ այդ տարածքներում ապրող մարդկանց հետ, և այդ անվանումները ծագել են ընդամենը մոլորությունների արդյունքում։ Նշենք մի քանի այդպիսի դեպքեր։ 1571 թվականին իսպանացիները ափ են իջել մինչև այդ ժամանակները անհայտ, բայց ծաղկող մի երկիր։ Տեղաբնակները իսպանացիների այն հարցին, թե ինչպես է կոչվում այդ երկիրը, պատասխանել են «յուկատան» (կամ՝ տեկտական), որը թարգմանաբար նշանակում է՝ «ես քեզ չեմ հասկանում»։

Իսպանացիներին թվացել է, թե դա երկրի անվանումն է, և արդյունքում Կենտրոնական Ամերիկայի այդ տարածքը մինչև հիմա կոչվում է Յուկատան թերակղզի։ 18-րդ դարի երկրորդ կեսին անգլիացի ճանապարհորդ Դևիդ Լիվինգտոնը հասել է Կոնգո գետի ամենամեծ վտակներից մեկին և տեղաբնակներին տրված հարցին, թե ինչպես է կոչվում այդ գետը, ստացել է պատասխան՝ «արուվիմի», այսինքն՝ դարձյալ՝ «ես քեզ չեմ հասկանում»։ Այդ իսկ ժամանակից սկսած այդ գետը այդպես էլ կոչվում է՝ Արուվիմի։ Նմանապես եվրոպացի ճանապարհորդները մի անգամ ափ իջնելով Ալ յասկայի մոտ գտնվող հրաբխային կղզիներից մեկում, տեղացի բնակիչներին տվել են նույն հարցը՝ որտեղ են իրենք գտնվում և ինչ ժողովուրդ են իրենք, տեղաբնակները պատասխանել են «ալեուտ»։ Ինչպես դժվար չէ հասկանալ, տեղաբնակները ընդամենը պատասխանել են, որ չեն հասկանում ինչի մասին է խոսքը։ Արդյունքում միայն հետագայում է պարզվել, որ այդ տարածքի տեղաբնակներին կոչում են ունանգանի, սակայն բնակիչների անունը այդպես էլ մնացել է ալեուտներ, իսկ կղզիները կոչել են Ալեուտյան։ Այնպես չէ, որ ամեն անգամ եվրոպացիների խոսքերին պատասխանել են՝ «ես քեզ չեմ հասկանում»։ Եղել են ավելի զավեշտալի դեպքեր։ Ամերիկյան հետազոտող եվրոպացիները մի անգամ հասել են մինչ այդ անհայտ ջրառատ գետի։ Իջնելով ափ՝ նրանք մոտեցել են ափին խփված առաջին վիգվամին և, հանդիպելով ընդառաջ եկած հնդկացիներին, ինչպես ընդունված է նման դեպքերում, հարցրել են, թե ինչպես է կոչվում այդ երկիրը ։ Վերջիններս, չհասկանալով հարցը, ինչպես և ընդունված է, պատասխանել են «կանատա», որը իրոկեզների լեզվից թարգմանաբար նշանակում է գյուղ, ավան։ Արդյունքում, առանց խորանալու պատասխանի մեջ՝ այդ հսկայական տարածքը կոչվել է Կանադա՝ որպես ոչ թե գյուղի, այլ երկրի անուն։ Չիլիի անվանումը ևս սխալի արդյունք է: Բանն այն է, որ հասնելով Պերուի հարավային սահմաններին՝ իսպանացի կոնկիստադորները, ձեռքով հարավ ցույց տալով, հարցրել են տեղաբնակ ինկերին, թե ինչ երկիր է գտնվում հեռվում երևացող սարերի հետևում։ Ինկերին թվացել է, թե իսպանացիները հարցնում են բարձրադիր ձյունածածկ Անդերի լեռների մասին և պատասխանել են, որ այնտեղ չիլի է, այսինքն՝ ցուրտ է։ Հպարտ կոնկիստադորները, ինչպես «զտարյուն» եվրոպացիներ, չեն էլ փորձել ճշտել, թե ինչ է նշանակում չիլի, և արդյունքում աշխարհագրական քարտեզում հայտնվել է Չիլի երկիրը։ 1560 թվականին պորտուգալացի նավագնացները ափ են իջել Աֆրիկայի հարավ–արևմտյան հատվածում։ Երկիրը, որտեղ նրանք ափ էին իջել, կոչվում էր Նգոն-դո, իսկ այդ երկրի թագավորը ուներ «անգոլա» կոչումը, այնպես, ինչպես, ասենք, Ռուսաստանում՝ «ցարը»։ Սակայն գաղութարարներին այդ ամենն այնքան էլ շատ չէր հետաքրքրում՝ արդյունքում այդ տարածքը կոչվեց Անգոլա։ Նմանատիպ պատմություն կա նաև Մոզամբիկի հետ կապված։ Իրականում այնտեղ պորտուգալացիները տարածքի անվան տեղ ընդունել էին տեղի մի ոչ մեծ կղզու թագավոր ՄուսաԲեն-Մբիկի անունը՝ ձևափոխված Մոզամբիկ։ Իսկ ահա խոշոր պերուական քաղաք Արեկիպայի անվան առաջացումը իրոք անեկդոտային է։ Երբ 16-րդ դարում այստեղ հայտնվել են առաջին իսպանացի կոնկիստադորները, նրանցից մեկը, մատով ցույց տալով գետինը, հարցրել է ինկերի թագավորին, թե ինչպես է կոչվում երկիրը։ Թագավորը կոնկիստադորի ժեստը հասկացել է որպես հոգնած ճանապարհորդի՝ իր ներկայությամբ նստելու թույլատրության խնդրանք, և պատասխանել է «արեկիպա», այսինքն՝ նստիր։

Էլ ավելի ծիծաղելի պատմություն է տեղի ունեցել ֆրանսիացի գաղութարարների հետ։ Առաջին անգամ ափ իջնելով անմարդաբնակ Կարմիր ծովի ափերին՝ նրանք հանդիպել են միայն քոչվոր բեդուինի մի ընտանիքի անդամների, որոնք օջախի կրակի վրա կաթսայի մեջ ապուր էին պատրաստում։ Կոտրատված արաբերենով ֆրանսիացիները ընտանիքի մեծին հարցրել են, թե ուր են իրենք ընկել և ինչ է կրակին։ Ստացվել է այնպես, որ ընտանիքի մեծը, շփոթված լինով, լավ չի հասկացել առաջին հարցը, և տեսնելով ֆրանսիացիների քաղցած հայացքը օջախին՝ պատասխանել է «ջիբութի», որը նշանակում է՝ «դա իմ կաթսան» է։ Իսկ ֆրանսիացիներին թվացել էր, որ նա պատասխանել է առաջին հարցին։ Հետագայում Ջիբութի կոչվեց այդ տարածքում կառուցված նավահանգիստը, իսկ 1977 թվականին անգամ այդ տարածքում ստեղծված նոր պետությունը։

Անկեղծ՝ շատ լավ է, որ Հայաստանն անհամեմատ հին պատմություն ունի և այն եվրոպացիները չեն հայտնագործել: Թե չէ գուցե մեր երկիրն էլ կոչվեր Չեմհասկանում:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствами