Վախճանվել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի գլխավոր խմբագիր Տիգրան Ֆարմանյանը
ОБЩЕСТВОԵրկարատև ծանր հիվանդությունից հետո ապրիլի 24-ին կյանքից հեռացել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի երկարամյա գլխավոր խմբագիր, ՀՀ վաստակավոր լրագրող Տիգրան Ֆարմանյանը:
Հոգեհանգիստը կկայանա ապրիլի 25-ին՝ ժամը 17:30-ին, Կոնդի Սբ Հովհաննես եկեղեցում, հուղարկավորությունը՝ ապրիլի 26-ին:
Տիգրան Ֆարմանյանը ծնվել է 1953թ. մայիսի 16-ին Վրաստանի Ասպինձայի շրջանի Դամալա գյուղում, 1970-1975թթ. սովորել է Երևանի պետական համալսարանում: Աշխատանքային գործունեությունը սկսել է 1976թ.՝ աշխատելով որպես «Երեկոյան Երևան» թերթի թղթակից:1995-2001թթ. եղել է «02» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր, 2001թ. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի գլխավոր խմբագիր:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



