«Հայի համար ոչինչ չի կարող համեմատվել ապրիլի 24-ին ծննդյան տարեդարձը տոնելու հետ...». Ալեքսիս Օհանյանի գրառումը
ОБЩЕСТВОԱմերիկահայ գործարար, Reddit սոցիալական կայքի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանն ապրիլի 24-ին՝ իր ծննդյան 36-ամյակի օրն անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը:
«Հայի համար ոչինչ չի կարող համեմատվել ապրիլի 24-ին ծննդյան տարեդարձը տոնելու հետ, քանի որ դա հային պատասխանատվության զգացում է հաղորդում մի այնպիսի բանի համար, որն իրենից մեծ է»,- գրել է Օհանյանը թվիթերյան իր էջում՝ հավելելով, որ Թուրքիան ձախողել է:
Հիշեցնենք, որ հունվարին Օհանյանը հայտնել էր հայկական կոնյակի արտադրության նոր բիզնեսի մասին: Կոնյակի անունը Shakmat է՝ ի պատիվ Հայաստանում ամենասիրված խաղերից մեկի: Օհանյանը հայտնել էր հայկական ոգելից խմիչքն ամերիկյան շուկա բերելու մտադրության մասին:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



