Ереван, 26.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Իշխանության առաջին «ֆիլտրումը»

ПОЛИТИКА

Ինչքան էլ իշխանությունները փորձեն մեղմել Դավիթ Սանասարյանի գործի շուրջ առաջացած աղմուկը, ակնհայտ է, որ այն դուրս է եկել զուտ իրավական հարթությունից և ստացել է վառ ընդգծված քաղաքական համատեքստ։ Իհարկե, Նիկոլ Փաշինյանի՝ թեմային նվիրված գրառումից հետո իշխանության ներկայացուցիչներն ավելի կոնսոլիդացված դիրքորոշում են արտահայտում։ Կառավարող կուսակցության ներկայացուցիչների փաստարկը հանգում է նրան, որ նոր Հայաստանում չեն կարող լինել շինծու, պատվերով գործեր։ Այլ խոսքով՝ իշխանության գործիչները մոտավորապես նշում են այն փաստարկները, որոնց մասին հրապարակավ հայտարարում են ԱԱԾ-ն ու դատախազությունը։

Սակայն իշխանության առանցքային գործիչների դիրքորոշումների կոնսոլիդացիան բնավ էլ չի լիցքաթափում իրավիճակը, որովհետև կոնսոլիդացիոն միտումներ են նկատվում նաև իշխանամերձ, այսպես կոչված, «քաղաքացիական» կամ «սորոսական» հատվածում։ Բացի այդ, շատ ավելի արմատական են դառնում Դավիթ Սանասարյանի պաշտպանական թիմի հայտարարություններն ու միջնորդությունները։

Պաշտպանները դիմել են գլխավոր դատախազին՝ վերացնելու Սանասարյանին որպես մեղադրյալ ներգրավելու և նրա պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու վերաբերյալ նախաքննական մարմնի որոշումը: Բացի այդ, Սանասարյանի թիմը կարծում է, որ նախաքննությունը ԱԱԾ-ից պետք է տեղափոխվի ՀՔԾ։ Իհարկե, վերջին պնդման մեջ իրավական տրամաբանություն կա, մասնավորապես՝ հասկանալի չէ, թե ինչու է ՀՔԾ գոյության պայմաններում նմանատիպ գործերով զբաղվում ԱԱԾ-ն։ Ի դեպ, խոսքն ամենևին էլ չի վերաբերում միայն այս աղմկահարույց գործին։ Մի քանի օր առաջ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել ՔԿՀ-ներում բացահայտված հանցագործությունների մասին։ Զուտ իրավական ու ֆունկցիոնալ առումով՝ մտահոգությունն այն է, որ ԱԱԾ-ն, դառնալով հակակոռուպցիոն կամպանիայի առաջամարտիկը, կարող է թերանալ իր բուն գործառույթների իրականացման հարցում։

Մյուս կողմից՝ ակնհայտ է, որ Դավիթ Սանասարյանի պաշտպանական մարտավարության հիմքում ոչ այնքան իրավական, որքան քաղաքական բաղադրիչն է։ ՊՎԾ պետն անուղղակի ակնարկում է, որ իր գործն իրավական չի համարում, այլ խոսքով՝ գրեթե բաց տեքստով խոսվում է ներիշխանական հակադրության մասին, որի մյուս կողմը ԱԱԾ-ն կամ նրա պետն են։

Գլխավոր դատախազի՝ նախօրեի հարցազրույցից ակնհայտ դարձավ, որ գոնե այս փուլում Դավիթ Սանասարյանի պաշտպանական կողմի բոլոր միջնորդությունները մերժվելու են։ Այս դեպքում ևս՝ Սանասարյանի թիմի արձագանքը չուշացավ ու, որպես կանոն, ավելի կոշտացավ։ Փաստաբան Ինեսսա Պետրոսյանը հայտարարեց, որ Դավիթ Սանասարյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում։

Արդեն ակնհայտ է, որ իրավական գործընթացի հակադիր կողմերը մնալու են իրենց տեսակետներին՝ դրանք ավելի բյուրեղացնելով ու քաղաքականացնելով։

Մյուս կողմից՝ այս աղմկոտ քրեական գործում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք ավելի են մեծացնում ինտրիգը՝ նաև երկփեղկելով հասարակական կարծիքը։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նախօրեին մերժել է Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը՝ ևս երկու ամսով երկարացնել հեմոդիալիզի գործով մեղադրյալ Սամվել Ադյանի կալանքի ժամկետը։ Ադյանը ՊՎԾ աշխատակից է, ու Սանասարյանն, ըստ էության, մեղադրվում է հենց նրա բիզնես հետաքրքրությունները սպասարկելու հարցում։ Փաստորեն այս քրեական գործով անցնող երեք մեղադրյալները հայտնվում են ազատության մեջ, ու բնական հարց է առաջանում՝ արդյոք նրանց խափանման միջոցի փոփոխությունը կապ ունի՞ Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքի հետ։ Համենայն դեպս, կարող է տպավորություն ստեղծվել, որ այս գործով ազատազրկվածները նախաքննության մարմինին «հարմար» ցուցմունքներ են տվել, այլ խոսքով՝ հիմքեր են ստեղծել Սանասարյանին մեղադրանք առաջադրելու համար, ինչի դիմաց հայտնվել են ազատության մեջ։ Սա պնդում չէ, վարկած է, որն ակտիվ շրջանառվում է սոցիալական ցանցերում՝ որոշակիորեն ստվերելով ընթացող նախաքննության օբյեկտիվությունը։

Սակայն եթե դուրս գանք իրավական հարթությունից, պետք է նկատենք, որ հեղափոխական թիմերը քաղաքական առումով միատարր չեն լինում, ու իշխանության ձևավորումից կարճ ժամանակ հետո, տարբեր պատճառներով, տեղի են ունենում ֆիլտրումներ։ Օրինակ՝ 1990-ին Հայաստանում իշխանության եկած ՀՀՇ-ն ընդամենը մեկ տարի հետո պառակտվեց, ինչի հետևանքով առաջացավ ԱԺՄ-ն, Միխեիլ Սաակաշվիլիի հեղափոխական իշխանությունից ժամանակի ընթացքում դուրս մնացին սպանված վարչապետ Զուրաբ Ժվանիայի կողմնակիցները, նույն Սաակաշվիլին «ֆիլտրվեց» Ուկրաինայի հեղափոխական իշխանությունից, երբ «կոռուպցիոն» բանավեճ ունեցավ ՆԳ նախարար Արսեն Ավակովի հետ։

Ըստ ամենայնի՝ Նիկոլ Փաշինյանի հեղափոխական իշխանությունն այս օրերին ապրում է իր առաջին «ֆիլտրումը»՝ Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքի ու նրա փաստացի պաշտոնանկության դրսևորմամբ։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира