Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Քա­ղա­քա­ցու օր՝քա­ղա­քա­ցու հաշ­վին

ОБЩЕСТВО

Այսօր Հայաստանում առաջին անգամ պաշտոնապես նշվում է Քաղաքացու օրը։ Տոնի շուրջ, ըստ ամենայնի, չկա քաղաքական կամ հասարակական կոնսենսուս, ու դա բնական է, որովհետև ակնհայտորեն գործ ունենք մեկ տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները ֆետիշացնելու ձգտման հետ, ինչը չի կարող միանշանակ ընկալվել նույնիսկ այն մարդկանց կողմից, որոնք ակտիվորեն մասնակցել են հեղափոխությանը։

Նախ՝ սկզբունքորեն հասկանալի չէ, թե ինչ բովանդակություն է ունենալու այսօրվա տոնը։ Եթե իրերը կոչենք իրենց անունով, ապա Քաղաքացու օր ձևակերպումն ինքնին անհեթեթ է։ Քաղաքացին որևէ նորմալ, ժողովրդավարական պետության հիմնական սուբյեկտն է, նույնիսկ ավելի կարևոր կատեգորիա, քան՝ խորհրդանիշները։ Համենայն դեպս, այդպիսի ընկալում կա քաղաքակիրթ աշխարհում, որին ինտեգրվելու ցանկություն ունի Հայաստանը։

Այդ տրամաբանությամբ՝ քաղաքացու համար արժևորված պետք է լինեն տարվա բոլոր օրերը, որովհետև պետության, իշխանության ֆունկցիոնալության հիմնական նպատակը հենց քաղաքացին է։ Այս հարթության վրա առանձին տոն արձանագրելն իրապես հիմնավորված չէ, մանավանդ, որ ժողովրդավարական հասարակություններում քաղաքացիական հստակ հատկանիշ ունի Սահմանադրության օրը։

Սահմանադրության օրը հենց քաղաքացու օրն է, ու ամենևին էլ հարկ չկար պետական տոնացույցը ծանրաբեռնել լրացուցիչ տոնով, ինչն ավելի շատ թելադրված էր ոչ թե ռացիոնալ փաստարկներով, այլ քաղաքական նպատակահարմարությամբ, նույնիսկ սուբյեկտիվիզմով։ Ավելին՝ Հայաստանի թերևս հիմնական տոնը՝ Անկախության օրը, նույնպես քաղաքացիականության ընդգծված ենթատեքստ ունի. Երրրոդ հանրապետությունը ստեղծվել է, կամ Հայաստանի անկախությունը վերականգնվել է ինքնորոշման ճանապարհով, Հայաստանի քաղաքացիները մասնակցել են հանրաքվեին ու ձևավորել են պետություն՝ դառնալով դրա հիմնական սուբյեկտները։

Մյուս կարևոր հանգամանքն այն է, որ չի կարելի տպավորություն ստեղծել, թե Երրորդ հանրապետության պատմությունը սկսվել է թավշյա հեղափոխությամբ։ Հաստատապես անցած քսանութ տարիներին եղել են քաղաքացիական դրսևորման բազմաթիվ դրվագներ, որոնք նշանակալի դերակատարություն են ունեցել մեր երկրի կյանքում։ Առավել ևս՝ չի կարելի ֆետիշացնել այն իրադարձությունը, որն, ըստ էության, դարձել է գործող իշխանության ձևավորման հիմքը։ Տոները սկզբում արմատավորվում են հասարակական գիտակցության մեջ, դառնում են նրա մշակույթի, նույնիսկ կենցաղի մի մասը, այնուհետև՝ ֆորմալիզացվում, պաշտոնականացվում են պետության կողմից։ Մեր պարագայում հիմա գործում է հակառակ տրամաբանությունը, երբ պետությունը հռչակում է մի տոն, որի առաքելության ու բովանդակության մասին պատկերացում չունեն անգամ իշխանությունները։ Տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանի թիմը պատմականացնում է այն իրադարձությունը, որի շնորհիվ եկել է իշխանության։ Շատ ավելի տրամաբանական կլիներ, որ Հայաստանում անցած տարի տեղի ունեցած հեղափոխության քաղաքական, պատմական, սոցիալական նշանակությունը գնահատվեր տարիներ անց, երբ հասարակությունն իրապես, առանց էմոցիաների հնարավորություն կունենար գանահատել դրա հետևանքները՝ համապարփակ, ամբողջության մեջ։ Ու շատ ավելի տրամաբանական կլիներ, եթե անցյալ տարվա իրադարձությունները քաղաքական, պատմական հարթության վրա արժևորվեին այլ իշխանության օրոք, որն օրգանապես կապ չէր ունենա հեղափոխական հարթակի հետ։ Հավատացեք՝ այդ դեպքում Քաղաքացու օրը, եթե դրա անհրաժեշտությունն, այնուամենայնիվ կա, իր մնայուն, հաստատուն տեղը կգտներ Հայաստանի պետական տոնացույցում։

Շատ կարևոր նշանակություն ունի խնդրի, այսպես կոչված, գեղագիտական կողմը։ Այսօրվա տոնին նվիրված «Միտքդ վառ պահի՛ր» կարգախոսով պաստառները, մեղմ ասած, համահունչ չեն օրվա խորհրդին, էլ չեմ խոսում դրանց գեղարվեստական որակի մասին, այն կոնտրաստի մասին, երբ գեղջկական, տարազային պատկերներով արժևորվում է քաղաքացիականությունը՝ մեզ ավելի շատ տանելով անցյալ ու չարտացոլելով ապագայի տեսլական։

Մե՞ծ է արդյոք այսօրվա տոնի համար պետբյուջեից դուրս գրված գումարի չափը։ Որևէ մասշտաբային սոցիալական խնդրի լուծման համար 124 միլիոն դրամը ոչ մի կերպ բավարար գումար չէ. այս հարցում ես սկզբունքորեն համաձայն եմ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի տեսակետի հետ։ Մյուս կողմից՝ նույնիսկ մեկ դրամն է շռայլություն, եթե այն ծախսվում է տոնի համար, որը չունի բովանդակություն ու բացառապես քաղաքական կոնյուկտուրայի արդյունք է։ Խնդիրն ունի մեկ այլ սկզբունքային ենթատեքստ. այսօրվա տոնի կազմակերպման հարցում բոլոր առումներով պետք է նվազագույնի հասցվեր պետության մասնակցությունը ու շեշտը դրվեր ինքնաբուխ միջոցառումների վրա, եթե, իհարկե, մեր քաղաքացիները տոնն իրենցն են համարում։

Մի խոսքով՝ այսօր վերածնվեց կոմունիստական անցյալի ևս մեկ բաղադրիչ, այսպես կոչված «գաղափարականացված» տոները։ Այսօր նոր իշխանության «նոյեմբերի 7»-ն է։ Շնորհավոր:

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%