Grenke Сhess Сlassic․ Արոնյանը չկարողացավ դիմադրել Կարլսենին
СПОРТ
Գերմանիայում անցկացվող Grenke Сhess Сlassic մրցաշարի 7-րդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւ ֆիգուրներով մրցեց աշխարհի չեմպիոն եւ համաշխարհային դասակարգման առաջատար, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ եւ 38-րդ քայլում ընդունեց պարտությունը։
Կարլսենը 5,5 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Արոնյանն ունի 3,5 միավոր։
Նախորդ 6 տուրերում հայ գրոսմայստերը ոչ ոքի է խաղացել Արկադի Նայդիչի (Ադրբեջան), գերմանացիներ Գեորգ Մեյերի եւ Վինսենտ Կեյմերի, իսպանացի Ֆրանսիսկո Վալյեխոյի եւ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ ու հաղթել է ռուսաստանցի Պյոտր Սվիդլերին:
Հիշեցնենք, որ Լեւոն Արոնյանը Grenke Сhess Сlassic-ի հաղթողի կոչումը նվաճել է 2017 թվականին, իսկ նախորդ տարի բաժանել էր 3-5-րդ տեղերը:
Grenke Сhess Сlassic, 7-րդ տուր
Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Լեւոն Արոնյան (Հայաստան)՝ 1։0
Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) - Ֆրանսիսկո Վալյեխո (Իսպանիա)՝ չի ավարտվել
Վինսենտ Կեյմեր (Գերմանիա) - Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան)՝ 0,5։0,5
Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Գեորգ Մեյեր (Գերմանիա)՝ 0։1
Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Արկադի Նայդիչ (Ադրբեջան)՝ 1։0