Ողբերգություն Սիեթլում. Google-ի շենքից բանուկ փողոցի վրա ընկած վերամբարձ կռունկը սպանել է 4 մարդու (ֆոտո)
МЕЖДУНАРОДНОЕՉորս մարդ զոհվել է եւ մի քանիսը վիրավորվել շաբաթ վերամբարձ կռունկի պատճառով, որն ընկել էր ամերիկյան Վաշինգտոն նահանգի Սիեթլ քաղաքում բանուկ փողոցի վրա Google-ի նոր շենքից, հաղորդում է Associated Press-ը:
Դեպքը տեղի է ունեցել Ֆեյվյու Ավենյու եւ Մերսեր փողոցի խաչմերուկում: Հայտնի է, որ տուժածների մեջ էին 25-ամյա մայրն իր 4 ամսական դստեր հետ, որոնք այդ պահին գտնվում էին մեքենայում եւ հրաշքով փրկվել են:
Վերջին տեղեկություններով՝ դեպքի հետեւանքով հոսպիտալացվել է առնվազն ութ մարդ: Եւս մեկ մարդու տեղում բժշկական օգնություն է ցուցաբերվել:
Զոհվել է երկու բանվոր եւ երկու պատահական անցորդ:
Ողբերգության պատճառն ուժգին սրընթաց քամին էր:
.jpeg)
.jpeg)
.jpeg)

1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



