«Արսենալի» երրորդ անընդմեջ պարտությունը. Մխիթարյանը փոխարինվեց
СПОРТ
Armsport-ը գրում է.
ԱՊ-ի 36-րդ տուրում «Արսենալը» հյուրընկալվելիս մրցել է «Լեսթեր Սիթիի» հետ ու 0:3 հաշվով պարտություն է կրել:
36-րդ րոպեից լոնդոնցիները խաղացել են 10 հոգով՝ կիսապաշտպան Էյնսլի Մեյթլենդ-Նայլսի հեռացման պատճառով: «Լեսթերի» կազմում խաղի հաշիվը երկրորդ կեսի մեկնարկում բացել է Յուրի Տիլեմանսը, 86-րդ րոպեին տանտերերի առավելությունը կրկնապատկել է հարձակվող Ջեյմի Վարդին:
Ավելացված ժամանակում Վարդին դուբլ է ձևակերպել:
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Արսենալի» մեկնարկային կազմում է դուրս եկել խաղադաշտ, սակայն փոխարինվել է 73-րդ րոպեին:
Այսպիսով, «զինագործները» 3-րդ անընդմեջ պարտությունն են կրել ԱՊԼ-ի ընթացիկ խաղարկությունում: Իսկ «աղվեսների» համար այս հաղթանակը դարձել է առաջինը վերջին 3 խաղում: Բրենդան Ռոջերսի սաները նախորդ տուրերում մեկ անգամ ոչ-ոքի էին խաղացել ու կրել մեկ պարտություն:
«Արսենալը», վաստակած 66 միավորով, ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականն է զբաղեցնում, իսկ «Լեսթերը» 48 միավորով գտնվում է 10-րդ տեղում: