30 զվարճալի փաստեր ամբողջ աշխարհից
ЛАЙФԵթե ձանձրանում եք և ժամանակ սպանելու կարիք ունեք, Past.am-ի ներկայացրած այս զվարճալի փաստերը հենց Ձեզ համար են:
1. Գլխով պատին հարվածելիս ժամում այրվում է 150 կալորիա:
2. Ամերիկայում անօրինական է համարվում Ծննդյան օրերին միս ուտել:
3. Երբ գետաձիերը հուզված են լինում, նրանց քրտինքը կարմիր գույն է ստանում:
4. Ֆեյսբուքից կախվածությունը հոգեբանների կողմից ճանաչվել է որպես «հիվանդություն»:
5. Եթե գետնից բարձրացնեք կենգուրուի պոչը, այն չի կարողանա ցատկել:
6. Կյանքի ընթացքում մարդու արտադրած թուքը բավական է 2 լողավազան լցնելու համար:
7. Արծիվը կարող է սպանել եղնիկի ձագին և թռչել ՝ այն տանելով իր հետ:
8. Լոս Անջելես քաղաքի լրիվ անվանումն է` «El Pueblo de Nuestra Senora la Reina de los Angeles de Porciuncula»
9. Սրտի կաթվածները ավելի շատ պատահում են երկուշաբթի օրերին:
10. Հնարավոր չէ խռմփացնել ու երազել միևնույն ժամանակ:
11. Ուգանդայում բնակչության 50%-ը 15 տարեկանից ցածր է:
12. Հիտլերի մայրը ցանկացել է աբորտ անել, բայց բժիշկը համոզել է նրան հետ կանգնել այդ քայլից:
13. Արաբ կանայք կարող են ապահարզան պահանջել, եթե ամուսինները հրաժարվեն իրենց համար սուրճ լցնել:
14. Մի ապակե սափոր վերամշակելը այնքան էներգիա է խնայում, որը բավարար է 3 ժամ հետուստացույց դիտելու համար:
15. Չինաստանում ֆեյսբուքը, սկայպը ու թվիթերը արգելված են:
16. «Տիտանիկը» առաջին նավն է եղել, որ օգտագործել է SOS ազդանշանը:
17. Ամեն տարի մոտ 8000 ամերիկացիներ վնասվածքներ են ստանում երաժշտական գործիքներից:
18. Կոկորդիլոսը չի կարողանում լեզուն դուրս հանել:
19. Ծովային ջրասամույրները քնում են միմյանց ձեռքերից բռնած ՝ չհեռանալով իրարից:
20. Էյֆելյան աշտարակի աստիճանների քանակը 1665 է:
21. «Քոլգեյթ» ատամի մածուկը իսպաներեն թարգմանվում է «գնա քեզ կախիր»:
22. Ծովահենները ականջօղեր էին կրում, որովհետև հավատում էին, որ դրանք լավացնում են իրենց տեսողությունը:
23. 1979 թ.-ի փետրվարի 18-ին Սահարա անապատում 30 րոպեով ձյուն է տեղացել:
24. Խնձորը, կարտոֆիլը ու սոխը ունեն նույն համը, եթե դրանք ուտում ես քիթդ փակած:
25. Ջորջ Վաշինգտոնը իր այգում մարիխուաննա էր աճեցնում:
26. Սկյուռները մոռանում են իրենց թաղած ընկույզներից կեսի գտնվելու վայրը:
27. Տարվա ընթացքում մոտ 1000 թռչուն է մեռնում պատուհաններին հարվածելով:
28. Մադոննան տառապում է գերոֆոբիայով, որը վախն է ամպրոպից:
29. Ռոնալդ Մաքդոնալդը Ճապոնիայում «Դոնալդ Մաքսոնալդ» է, որովհետև այդպես ավելի հեշտ է արտասանության համար, իսկ Սինգապուրում նա հայտնի է որպես «Քեռի Մաքդոնալդ»:
30. Չինաստանում ավելի շատ անգլախոսներ կան, քան ԱՄՆ-ում:



