Ереван, 12.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Ստարտափը Հայաստանում գազի հաշվիչների աշխատանքը վերահսկող սարք է ստեղծում

ОБЩЕСТВО

Տեխնոլոգիական ստարտափը Հայաստանում ստեղծում է գազի հաշվիչների համար էլեկտրոնային ընթեցիչներ: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտենց «Էլպիդա էլեկտրոնիկս» սկսնակ ընկերության տնօրեն Արկադի Խիտարովը, եթե գազի հաշվիչների վրա դնեն իրենց ստեղծած սարքը, այն ավելի ճիշտ կչափի գազի ծախսը: «Բացի այդ` սարքը հաշվիչը կպաշտպանի տարբեր միջամտություններից: Ճնշման, ջերմաստիճանի փոփոխությունները ևս հաշվառում են»,-ասաց զրուցակիցը` շեշտելով, որ սարքն ավելի շատ նախատեսված է մեծ ծավալի գազ օգտագործող հաստատությունների, օրինակ, ջեմոցների, փռերի համար:

Նա նշեց, որ դրան զուգահեռ աշխատում են ավտոմատիզացիայի խնդիրներ լուծող մոդուլային համակարգերի նախագծման վրա, որը կտարբերվի արդեն գոյություն ունեցողներից իր ծրագրային հնարավորություններով: «Այս համակարգով աշխատող սարքերը կարող են կիրառելի լինել գյուղատնտեսությունում, քիմիական արդյունաբերությունում, որտեղ ինչ-որ բան պետք է չափել ու դրա հիման վրա որևէ ղեկավարում կատարվի»,-նշեց Արկադի Խիտարովը: 
Ներկայում սկսնակ ընկերությունը փորձում է այդ եղանակով սողանքների մոնիտորինգի սարք ստեղծել, որը կօգտագործվի ՀՀ ՏԿԱԻՆ-ի կողմից: «Մենք փորձելու ենք մշակումն անել, եթե իրենց դուրը գա, դրանք կկիրառվեն: Սողանքային գոտիներում պետք է տեղադրվեն տարբեր տվիչներ , որոնք սողանքի վտանգի դեպքում կապ են հաստատելու նախարարության ճգնաժամային կենտրոնի հետ»:
Արկադի Խոտարովի խոսքով` իրենք հիմա սարքը պատրաստելու փուլում են և պետք է աշխատեն նաև այդ ոլորտի գիտնականների հետ` մի շարք հաշվարկներ ճիշտ կատարելու նպատակով: Օրինակ այն, թե սարքը որ դեպքերում պետք է ազդանշան տա կամ ազդանշանից որքան ժամանակ հետո կլինի բուն սողանքային գործընթացը, որը հնարավորություն կտա մասնագե տներին ճիշտ կողմնորոշվել:

Ինչ վերաբերում է սարքավորումների արժեքին, ապա գազի հաշվիչի համար նախատեսված ընթերցիչները կլինեն մոտ 150-200 դոլար: Ընկերությունը, ցանկանում է, որ ավտոմատիզացման կառավարման համակարգերով աշխատող սարքերը ևս հնարավորինս մատչելի լինեն` 1-2 հազար դոլարի սահմաններում:

«Էլպիդա էլեկտրոնիկս»-ում աշխատում է 4 մասնագետ, բացի այդ` այստեղ ուսումնական պրակտիկա են անցնում ուսանողներ: Վերջերս թիմը մասնակցել է Մոսկվայում կայացած երիտասարդական ինովացիոն համաժողով-մրցույթի, որտեղ ներկայացրել են իրենց ծրագիրն ու շահել երկրորդ տեղը: «Նմանատիպ միջոցառումների միջոցով կապեր ու ծանոթություններ ենք ձեռք բերում, մենք նրանց հետ կապ ենք հաստատում միասին աշխատելու համար: Բացի այդ` տեսանք, որ մեր գաղափարներն ընդունելի են, մենք կարծես ճիշտ ուղու վրա ենք»,-նշեց Արկադի Խիտարովը: 
Վանաձորում Տեխնոլոգիական կենտրոն և «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն բացելու ծրագրերը ոգևորում են իրենց: «Հուսով եմ, որ այս շարժը լուրջ խթան կլինի ու հաջորդ տարվա ընթացքում կարևոր արդյունքների կհասնենք»,-եզրափակեց զրուցակիցը: Արկադի Խոտարովն ազգությամբ հույն է, իսկ «էլպիդա» բառը թարգմանաբար նշանակում է «հույս»:

Թիմը Գյումրու և Վանաձորի համաֆինանսավորվող դրամաշնորհների մրցույթի հաղթողներից է: Իրականացվող ծրագրի համար հաղթող նախագծերին տրամադրվում է 85% համաֆինանսավորում:

Նշյալ մրցույթը մեկն է տեխնոլոգիաների ոլորտում Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամիՀՀ Էկոնոմիկայի նախարարության և Համաշխարհային բանկի աջակցությամբ կազմակերպվող մրցույթներից:Դրամաշնորհային գումարը յուրաքանչյուր նախաձեռնության համար նվազագույնը 10 հազար և առավելագույնը 50 հազար ԱՄՆ դոլար է: Ներկայացվող ծրագրի առավելագույն տևողությունը 1 տարի է:

 

Ucom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЖивая память в сердце Еревана: кинопоказ фильма Солдатик объединил поколенияЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»Ucom повышает скорость интернета во всех тарифах Unity «След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиИллюзия мира: как саммит в Ереване обнажил стратегический тупик Армении В Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиСаммит хромых уток в Ереване Арагчи: Иран готов заключить честную сделку с США по урегулированию конфликта