Դավիթ Տոնոյանը այցելել է Տավուշում վիրավորված պայմանագրային զինծառայողին
ОБЩЕСТВОԱյսօր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է կենտրոնական հոսպիտալ՝ տեսակցելու պայմանագրային զինծառայող Արգիշտի Սեփխանյանին։
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Բժիշկները ներկայացրեցին Արգիշտիի իրավիճակը, որը գնալով դառնում է ավելի կայուն։
Արգիշտին խոսեց նախարար Դ. Տոնոյանի հետ, պատասխանելով մի քանի հարցերի»,-գրել է նա։
Հիշեցնենք, որ Արգիշտի Սեփխանյանը հակառակորդի կրակից վիրավորվել էր Տավուշի մարզում: 32-ամյա պայմանագրային զինծառայողը վիրավորում է ստացել գլխի շրջանում, դեպքից ժամեր անց ուղղաթիռով տեղափոխվել էր Երևան՝ ՊՆ կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալ, որտեղ էլ վիրահատվել էր:
1
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян
2
Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности
3
До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank
4
При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт
5
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...



