Վրաստանում հայտարարել են երկրում ԱՄՆ ռազմաբազաների տեղակայման հնարավորության մասին
МЕЖДУНАРОДНОЕՎրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարել է, որ երկրի տարածքում ԱՄՆ ռազմաբազաների տեղակայման վերաբերյալ որոշումները կայացվելու են՝ հաշվի առնելով ազգային շահերը։ Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն։
«Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ մեր հարաբերությունները ՆԱՏՕ-ի, Եվրամիության, ռազմավարական գործընկեր ԱՄՆ-ի հետ երբևէ չեն եղել այսքան բարձր մակարդակի վրա, որքան հիմա է, և դա մեծ հաջողություն է, որը նախատեսում ենք ավելի խորացնել։ Դրանից ելնելով` մենք կընդունենք այնպիսի որոշումներ, որոնք բխում են Վրաստանի ազգային շահերից»,- հայտարարել է Բախտաձեն:
Վարչապետի խոսքերով` վրացական կողմը երկար ժամանակ փորձել է իր գործընկերներին փոխանցել այն մասին, որ առանց Սև ծովի անվտանգության` գլոբալ անվտանգության մասին խոսք լինել չի կարող:
«ՆԱՏՕ-ի վերջին նախաձեռնության համաձայն` ՆԱՏՕ-ի համար սևծովյան տարածաշրջանի անվտանգությունն առաջնային է, և դա մեծ հաջողություն է »,- հավելել է Բախտաձեն:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



