«Պորտուի» ֆուտբոլիստներն ու երկրպագուներն աջակցություն են հայտնել Կասիլյասին
СПОРТ«Պորտուի» ֆուտբոլիստներն ու երկրպագուները «Ավեշի» դեմ Պորտուգալիայի առաջնության 32-րդ տուրի հանդիպումից առաջ աջակցություն են հայտնել թիմի իսպանացի դարպասապահա Իկեր Կասիլյասին։
Հիշեցնենք, որ դրանից մեկ օր առաջ էլ «Պորտուի» ֆուտբոլիստները տեսակցել էին դարպասապահին, որը սրտի վիրահատությունից հետո հիվանդանոցում է:
Սպասվում է, որ առաջիկա օրերին 37-ամյա ֆուտբոլիստը դուրս կգրվի հիվանդանոցից։ Սրտամկանի կաթվածի պատճառով ստենտավորման վիրահատության ենթարկվելուց հետո նա կվերականգնվի 2-3 ամիս։ Դրանից հետո պարզ կդառնա, թե արդյոք Կասիլյասը կարող է շարունակել կարիերան։ Այդ հարցով որոշում կկայացնի «Պորտուի» բժշկական շտաբը։

1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



