Գազալցակայանի պայթյունից վիրավորված Ճոյտի եղբայրը մահացավ
ОБЩЕСТВОԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) եղբայրը՝ 50-ամյա Արմեն Հակոբյանն, այսօր՝ հունիսի 1-ին, քիչ առաջ մահացել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Այրվածքաբանության կենտրոնի» ղեկավար Նորայր Դավիդյանը: Նա նշեց, որ Արմեն Հակոբյանի վիճակը միշտ եղել է ծայրահեղ ծանր, առկա էր կյանքի սպառնացող վտանգ:
«Ստացված վնասվածքներն անհամատեղելի էին կյանքի հետ եւ չնայած օրեր շարունակ վիճակի վատթարացում չեղավ, ինչն արդեն դրական էր, բայց միեւնույն է, ճգնաժամը նա չհաղթահարեց: Առավոտյան վիրակապի տանելիս Արմեն Հակոբյանը մահացավ սեպսիսից՝ արյան վարակումից»,-ասաց նա՝ հավելելով, որ շարունակում է կայուն մնալ Հակոբ Հակոբյանի որդու՝ Արմեն Հակոբյանի վիճակը:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
5
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства



