Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ներիշխանական «բալամուտ»

ВИДЕО

Մի քանի դիտարկում կատարենք վերջին շրջանում անընդհատ քննարկվող ներիշխանական տարբեր թևերի և ներքին դասավորությունների մասին: Բնական է, որ իշխանափոխությունից  հետո ՀՀ-ում նոր օրակարգ ու նոր տեսլականներ առջ քաշվեցին, բնական է նաև այն, որ իշխանության ներսում աստիճանաբար առաջանում են կաստաներ, որոնք փորձում են իշխանության ներսում ունենալ սեփական հավատարիմների խումբը:

Այս երևույթը հիմնականում զարգանում է փաշինյանական թևի և աղակտիվիստների կամ այսպես կոչված Սորոսի հիմնադրամով գրանտներ շահածների միջև: Հասարակականհատվածը, քաղաքացիականակտիվիստները, մասնավորապես, նրանք, ովքերսնվումենդրսիցֆինանսավորվողտարբերհիմնադրամներիկողմից, բավականինսառըվերաբերմունք դրսևորվեցին իշխանությունների կողմից փառաբանված Քաղաքացու տոն կոչվածին:Նկատելի էր, որ վերջիններս հաճախ քողարկված կերպով դեմ էին արտահայտվում նորահայտ այս տոնի վերաբերյալ՝ փորձելով վարկաբեկել գաղափարը, սակայն խնդիրն այն է, որ ակտիվիստների կրավորական կեցվածքը վերջին շրջանում նրանց կողմից որդեգրված քաղաքականության բաղկացուցիչ մասն է։ Ակնհայտ է, որ քաղաքացիական շարժման, և վարչապետի միջև բավականին լուրջ տարաձայնություններ կան, որոնք խուլ հակամարտությունից օրօրի վերածվում են չքողարկվող վեճի։Եվ այդ հակամարտությունն աստիճանաբար սկսում է կրել բազմավեկտոր, բազմապրոֆիլ բնույթ։

Սորոսյան խմբի համար բաց հակամարտության մեկնարկի ուղղակի ազդակ եղավ իրենց թիմակից Դավիթ Սանասարյանի շուրջ ստեղծված իրավիճակը, երբ ակնհայտ դարձավ, որ Սանասարյանի անվան հետ առնչվող կոռուպցիոն էպոպեան զարգանում ու գեներացվում է երկրի քաղաքական ղեկավարության թողտվությամբ։Սա վերջին կաթիլն էր, որը հիմք տվեց սորոսականներին արձակելու ձեռքերը և բացահայտորեն մտնելու մարտի դաշտ։

Առաջին բանը, որ սորոսականները փորձում են անել, վարչապետին իր առանց այն էլ սակավ հենարաններից զրկելն է. նախ և առաջ թիրախավորվում են ուժային կառույցները։ Խոսքն առաջին հերթին ԱԱԾ ղեկավար ԱրթուրՎանեցյանի մասին է, որը եթե ընդամենը մի քանի ամիս առաջ համարվում էր գրեթե ազգային հերոս, հեղափոխության ավանգարդ, պատկերավոր ասած՝ պատժող թուր, ապա այսօր նրան անվստահություն են հայտնում՝ Սանասարյանի հետ կապված քրեական գործի վարույթը պահանջելով փոխանցել յուրայինին՝ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին։ Ընդ որում, այդ պայքարը շատ ենթաշերտեր ունի, և գլխավոր գործող անձանց՝ Վանեցյանի և Սանասարյանի միջև շատ լուրջ լեզվակռիվ է ծավալվել։ Սանասարյանը նույնիսկ սպառնում է նոր պայքար սկսել՝ շատ դեպքերում վաբանկ գնալով։ Այս պատերազմը ծավալվում է նաև տեղեկատվալան հարթակներում՝ իրեն բնորոշ դրսևորումներով, լրատվական արտահոսքերով և այլն։ Ամենայն հավանականությամբ՝ սորոսականները Վանեցյանի դեմ կոմպրոմատային պայքարին առաջիկայում կհաղորդեն նաև բովանդակություն, ինչն էլ ավելի հետաքրքիր կդարձնի դեպքերի ընթացքը։

Ակնհայտ պայքար ակներև է նաև ոստիկանապետ ՎալերիՕսիպյանի դեմ, ընդ որում՝ իշխանափոխության հենց առաջին օրից։ Այս առումով առաջնագծում «Սասնա ծռերն» են, որոնց նույնպես ասոցացնում են որոշ հիմնադրամների հետ։ Պատահական չէ, որ անգամ նիկոլական փորձագետները համարում են, որ վարչապետի մեծ սխալն էր «Սասնա ծռերի» նկատմամբ բարյացակամ վերաբերմունքը՝ համարելով այն դանդաղ գործողության ական կառավարության ղեկավարի տակ։ Իսկ բանակի նկատմամբ անվստահություն հայտնելը, գեներալներին պիտակավորելը, վարկաբեկելը վաղուց արդեն զարմանալի չէ, և հասարակական սեկտորի ներկայացուցիչները մեծ հաճույքով են ինքնահաստատվում այդ թեմաներում։

Հասարակական շարժման անդամները թիրախավորում են նաև վարչապետի քաղաքական թիմը։Այստեղ ակնհայտ է, որ նրանք այդ հիմքերն ունեն։ Այդ թիմն այս ընթացքում ապացուցել է, որ թե կադրային, թե գիտելիքների, թե ունակությունների առումով շատ հեռու է երկիրը ղեկավարելու կարողություններից։Այնպես որ, առանձնապես մեծ ջանքեր էլ պետք չէ գործադրել. թիմն ինքն իրեն վաղուց վարկաբեկել է։ Եվ պարզ է, որ գործընթացները որքան թեժանան, այնքան հակամարտությունն ավելի ակնհայտ կլինի։

Ըստ էության՝ սորոսյան թևը փորձում է բոլոր ճակատներով հարվածի տակ պահել Նիկոլին՝ թուլացնելով նրան։ Պատեհ առիթի դեպքում չի բացառվում՝ իշխանափոխության նոր գործընթաց սկսի։

Այսպիսով՝ Նիկոլ Փաշինյանի համար մեկնարկել է բավականին բարդ ժամանակաշրջան. չունի իր թիկունքն ամուրպահող քաղաքական կուռ կառույց, հենարաններ, փոխարենը նրա դեմ աշխատում են վարժեցրած կառույցներ, լրատվամիջոցներ, լուրջ փողեր՝ ի դեմս կասկածելի հիմնադրամների։Որքանով Փաշինյանը ճկուն կգտնվի, որպեսզի իր դժվարին ճանապարհին չկորցնի գոնե ժամանակավոր ուղեկիցներին, որքանով ճկուն կգտնվի, որպեսզի կարողանա հասարակությանը համախմբել սորոսյան թևի դեմ, որքանով ճկուն կգտնվի, որպեսզի նոր դաշնակիցներ գտնի կամ արտաքին հենարաններ ստեղծի, ցույց կտա ամանակը։ Իսկ ժամանակը Հայաստանում աներևակայելի արագ է ընթանում. գրեթե ամեն օր ինչ-որ բան է փոխվում։

 Անդրանիկ Հարությունյան

Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%