Կանանց մասին 8 զարմանալի փաստ, որոնց մասին նույնիսկ նրանք կարող են չիմանալ
ЛАЙФԿինը՝ բնության հանելուկն է․․․
Այս հոդվածում խոսք չի գնա հղիության, ծննդաբերության և կերակրման մասին, չնայած ոչ ոք չի վիճում, որ դրանք նույնպես զարմանահրաշ բաներ են: Կան բազմաթիվ այլ պատճառներ կնոջ մարմնով հիանալու համար:
Սկզբի համար՝ ահա դրանցից 8-ը․
1.Կանայք ավելի լավ են հաղթահարում բազմախնդրությունը
Հնարավոր է, նրանք ավելի հաճախակի են ստիպված, իսկ միգուցե նրանց ուղեղի կոշտուկավոր մարմինն է ավելի մեծ, քան տղամարդկանց մոտ, ինչպես վկայում են վերջին հետազոտությունները:
2. Կանանց մոտ ավելի լավ է զարգացած հոտառությունը
Եվ ոչ միայն հղիության շրջանում՝ չնայած հղիության ընթացքում իրոք սրվում է հոտառությունը:
3. Եվ համային զգացողությունները նույնպես
Յելյան համալսարանի հետազոտությունները ցույց են տվել, որ կանայք լեզվի վրա ունեն ավելի շատ համային ծծիչներ և այդ պատճառով նրանք ավելի զգայուն են համի հանդեպ:
4․ Կանայք ավելի երկար են ապրում
Ըստ ամերիկյան բժիշկների տվյալների, կանայք միջինում 5 տարի ավել են ապրում տղամարդկանցից: Գիտնականները կարծում են, որ դա այն պատճառով է, որ կանայք ավելի առողջ կենսակերպ են վարում: Մակհիլլ համալսարանի վերջերս կատարված հետազոտությունը նույնպես հայտնաբերել է, որ կանացի օրգանիզմը ավելի լավ է հաղթահարում հիվանդություններն ու ինֆեկցիաները:
5. Կանայք ավելի ճկուն են
Կանացի մկաններում և ջլերում ավելի շատ էլաստին հորմոն է պարունակվում: Այդ հորմոնը պատասխանատու է մարմնի ձգվելու համար: Դա օգնում է հղիության և ծննդաբերության ժամանակ, երբ ձգումները տեղին են և միաժամանակ ապահովում է մեծ շարժունակություն:
6. Կանայք ավելի լավ հիշողություն ունեն
Ձեզ չի թվում՝ դուք իրոք ավելի լավ եք հիշում զրույցները և այն, թե որտեղ եք դրել օրինակ մկրատը, քան Ձեր ամուսինը: Լոնդոնյան համալսարանի հետազոտությունները բացահայտել են, որ միջին տարիքի կանայք ավելի լավ են հիշում խոսքերը, քան իրենց տարեկից տղամարդիկ: Իսկ Մակմաստերի համալսարանի հետազոտությունները բացահայտել է, որ նրանք նաև ավելի լավ են հիշում դեմքերը:
7. Կանայք ունեն օրգան, որը ծառայում է բացառապես հաճույքի համար
Կլիտորը այլ ֆունկցիա չունի:
8. Եվ տարիքի հետ այն մեծանում է
Մենոդադարից հետո կլիտորը կարող է 2.5 անգամ մեծանալ՝ ի համեմատ դեռահաս տարիքի և 7 անգամ ավելի մեծ՝ ի համեմատ նորածին տարիքի: