Հրապարակվել է SSJ-100-ի օդաչուի լուսանկարը, որը ներխուժել է այրվող օդանավ
МЕЖДУНАРОДНОЕ
Համացանցում հրապարակվել է «Շերեմետևոյում» հրդեհված SSJ-100 ինքնաթիռի տեսանյութից հերթականությամբ հանված կադրերի շարքը, որոնցից մեկը պատկերում է, թե ինչպես է օդաչուներից մեկը վերադառնում այրվող օդանավ:
Ինքնաթիռի հրամանատար օդաչու Դենիս Եվդոկիմովի հայրը՝ Ալեքսանդրը, հաստատել է այդ տեղեկությունը: Նրա խոսքով՝ որդին հրաման է տվել երկրորդ օդաչուին լքել խցիկը լուսամուտից, իսկ ինքը մնացել է ինքնաթիռում մինչև վերջին պահը:
«Դենիսը Իլ-76-ի հրամանատար է եղել, նա պահեստային փոխգնդապետ է, այնուհետև աշխատել է որպես երկրորդ օդաչու, հետո էլ օդանավի հրամանատար: Երկար տարիներ նա ղեկավարել է Boeing-ը, ապա անցել SSJ-100-ի», - ասել է օդաչուի հայրը:
Հիշեցնենք, որ «Աերոֆլոտ» ընկերությանը պատկանող ինքնաթիռը մայիսի 5-ին հրդեհվել է «Շերեմետևոյում» վթարային վայրէջք կատարելիս՝ օդ բարձրանալուց 28 րոպե անց: Մուրմանսկ թռչող 78 ուղևորներից և անձնակազմի անդամներից ողջ են մնացել 37-ը:



