Օրը պետք է ճիշտ սկսել: Նախաճաշը շատ կարևոր դեր ունի օրվա ընթացքում լավ ինքնազգացողությունը, աշխատունակությունը պահպանելու համար:
Օրը սկսեք այս նախաճաշով և դուք կուենաք գերազանց առողջություն և միաժամանակ կկարողանաք կարճ ժամանակահատվածում ազատվել ավելոր կիլոգրամներից:
Ամեն օր, օգտագործելով այս առողջ նախաճաշը, շատ ավելի լավ կզգաք, քանի որ այն կմաքի աղիները, կամրացնի ձեր մարմինը, կբարելավի մարսողությունը, կվերականգնի մաշկի առողջությունն ու գեղեցկությունը: Այս նախաճաշը համարվում է առողջ, ամենաօգտակար, քանի որ այն նաև օգնում է ձեզ այրել ճարպերը, կարգավորել ձեր քաշը:
Բաղադրիչներ
2 ճաշի լ վարսակի փաթիլներ
300 մլ ցածր յուղայնության յոգուրտ
3 հատ սալորաչիր
1/3 թեյի գդալ կակաո
1 թեյի գդալ մանրացված կտավատի սերմ
Պատրաստման եղանակը
Ուշադրություն. Դուք պետք է նախաճաշը պատրաստեք ոչ թե առավոտյան, այլ երեկոյան: Սև սալորաչրի վր 100 մլ եռացրած ջուր լցնել, ծածկել կափարիչով եւ թողնել 10 րոպե: Վարսակի փաթիլները, աղացած կտավատի սերմերը և կակաոն միացել և վրան լցնել ցածր յուղայնությամբ յոգուրտ: Սալորաչիրը քամել, մանրացնել ավելացնել մյուս բաղադրիչներին: Կափարիչով ծածկել և դնել սառնարան:
Առավոտյան օգտագործելուց կես ժամ առաջ հանել սառնարանից:
Կարելի է ըստ ցանկության առավոտյան ուտելիս ավելացնել տարբեր մրգեր, օրինակ նարինջ, բանան և այլն:
Առաջին օրերին մի քիչ դժվար կլինի, բայց այդ զգացողությունը արագ կանցնի, հատկապես որ մեկ շաբաթվա ընթացքում կտեսնեք արդյունքը: