Բայց գեղեցիկ ու երիտասարդ ցանկանում է մնալ յուրաքանչյուր կին: Չինական բժշկությունը գիտի գաղտնիք, որը օգնում է պահպանել հիանալի ինքնազգացողությունն ու ամուր առողջությունը մինչև խորը ծերություն: Դա Սան Ին Ցզզյաո կետի հրաշք մերսումն է: Ծանոթանալով այդ մերսման դրական ազդեցությանը՝ չեք դիմակայի այն ամեն օր մերսելու այդ կետը: Անհավանական ազդեցություն ունի:
Մերսում անելու համար հարկավոր է գտնել այդ տեղը ձեր ոտքի վրա: Կետը գտնվում է երկու ոտքերի սրունքի ներսի կողմում: Ճկույթն ու ծալված 4 մատները դրեք դուրս ցցված ոսկորի կենտրոնում: Այդ տարածության վրա է գտնվում կետը, որը շատ հեշտ է շոշափել այն:
Քնից 10 րոպե առաջ կամ ցերեկը ցանկացած պահի մերսեք Սան Ին Ցզյան կետը: Մերսեք ինչպես կուզեք՝ յուրաքանչյուր ոտքը հերթով կամ երկուսը միասին: Նման պրոցեդուրայից 1 ամիս անց կտեսնեք դրական արդյունքը:
1. Այդ կետի խթանումը նպաստում է լյարդի, երիկամների նորմալ աշխատանքին: Արյան շրջանառությունը բարելավվում է: Մաշկի վիճակը լավանում է, անհետանում են մանր կնճիռները:
2. Մաշկի էլաստիկություն: Մաշկը կուրախացնի ձեզ իր ամրությամբ:
3. Զգայունության սրացում: Եթե կնոջ մոտ հորմոնալ խախտում է, հաճախ նրա սեռական կյանքը վատանում է: Այս չինական մերսումը կօգնի խուսափել սեքսուալ ձգողականությունից ու կբարձրացնի կանացի զգայունությունը:
4. Լավացնում է ձվարանների ու արգանդի աշխատանքը: Դա հատկապես կարևոր է հղիանալ ցանկացող կանանց համար: Խթանելով այդ կետը՝ դուք ստիպում եք ձվարաններին ակտիվորեն գործել՝ լավացնելով արյան հոսքը դեպի արգանդ:
5. Ստամոքսա-աղիքային համակարգի նորմալ կենսագործունեություն: Սան Ին Ցզյաո մերսում խորհուրդ է տրվում որովայնի փքվածության, աղիքային ու մարսողական համակարգի խանգարումների ժամանակ:
Հակացուցումներ: Կետը չի կարելի մերսել հղիներին, քանի որ կարող է վիժում առաջանալ: