Լարսի անցակետում հերթերը պայմանավորված են մեքենաների մեծ հոսքով
ОБЩЕСТВОՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից տեղեկացնում են, որ Լարսի անցակետում վերջին օրերին առաջած հերթերը պայմանավորված են Ռուսաստանից դեպի Հայաստան մեքենաների մեծ հոսքով։ Այդ մասին հայտնեցին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության մամուլի ծառայությունից։
Այս պահի դրությամբ անցակետում հերթեր չկան, սպասման առավելագույն ժամանակահատվածը մարդատար ավտոմեքենաների համար կարող է կազմել 2-2,5 ժամ։
Հերթերում Հայաստանի քաղաքացիների մեքենաների թիվը կազմում է ոչ ավել, քան 15-20%:
Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը անընդհատ կապի մեջ է Լարսի անցակետի բոլոր ծառայությունների ղեկավարների հետ։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



