5 նշան, որ նա դավաճանում է
ЛАЙФՃշմարտությունը երբեմն կարող է ցավոտ լինել, բայց կարևոր է իմանալ, թե ինչ է կատարվում մեր մեջքի ետևում: Past.am-ը Ձեզ է ներկայացնում 5 պատճառ, որոնք վկայում են տղամարդու դավաճանության մասին:
1. Մեծ ուշադրություն է դարձնում իր արտաքին տեսքին
Բոլորս էլ գիտենք, որ երկար տևող հարաբերությունների ժամանակ, երբ զույգն արդեն սովորում է մեկը մյուսի բնական, երբեմն հոգնած տեսքին, երկրորդ պլան է մղվում արտաքին տեսքը: Մեզ համար նորմալ է տանը քայլել ոչ խնամված տեսքով կամ մեծ ուշադրություն չդարձնել ներքնազգեստին: Իսկ երբ ամուսինը սկսում է ավելի բծախնդիր լինել սեփական արտաքինի հանդեպ, հաճախ գնել նոր հագուստ կամ երկար ընտրել օծանելիք, սպիտակեցնել ատամները, դա կարող է լինել ոչ Ձեզ համար: Հնարավոր է, որ դե չկա այն մեկը, ում համար տեղի են ունեցել այդ փոփոխությունները, բայց ահա նրան գտնելու ցանկությունը հաստատ կա: Եթե իհարկե շուտով նրա մտերիմ ընկերոջ հարսանիքը չէ, ապա ճշտեք նրանից, թե որն է պատճառը վերջին շրջանում այդքան ուշադիր լինելու սեփական արտաքինին:
2. Հանկարծակի դարձել է ուշադիր և առատաձեռն
Մի քիչ ծիծաղելի է հնչում, ինչ վատ է, երբ ամուսինը ուզում է ցույց տալ իր սերը և քնքշանքը: Բայց եթե այդ պահվածքը ընդհանրապես հատուկ չէ քո տղամարդում, ապա շատ հանարվոր է, որ պատճառը նոր զգացմունքներն են:
Նվերներով և ռոմանտիկ SMS-ներով նա գուցե քավում է իր մեղքերը կամ շեղում է քո ուշադրությունը իր իրական պահվածքից: Մի թող, որ հաճելի պահերը կուրացնեն քեզ:
Դուրս չի գալիս սոցցանցերից
Եթե քո ամուսինը համակարգչից ՙՙկախվածություն է ձեռք բերել՚, իսկ հեռախոսը ձեռքից վայր չի դնում, ապա կարելի է անհանգստանալ: Շատ տղամարդիկ իրենց հարաբերությունները սկսում են հենց սոցցանցերում, իսկ այդ հարաբերությունները շարունակվում են SMS-ների շնորհիվ:
Եթե բրաուզերի պատմությունը հաճախ է ջնջվում, իսկ պոստի գաղտնաբառ, որն առաջ դու գիտեիր, փոխված է, ապա կարելի է ենթադրել, որ տարածքում նորեկ կա:
4. Փոխվել է անկողնում
Այս կետը դրսևորվում է տարբեր կերպ: Կամ նա սկսում է չհետաքրքրվել անկողնով, կամ մեծ ուշադրություն է դարձնում դրան: Եթե ձեր հարաբերություններն այս առումով միշտ ակտիվ են եղել, իսկ հիմա՝ ոչ, ապա նա իր հետաքրքրությունները բավարարում է այլ վայրիմ, իսկ հակառ պարագայում, նա քավում է իր մեղքը՝ անմոռանալի պահեր պարգևելով:
5. Քննադատում է քեզ առանց առիթ
Վերջին շրջանում նա շատ է քննադատում քո պահվածքը, արտաքին տեսքը, բնավորության գծերը, սակայն առաջ այդպես չէր: Դրա պատճառն ինքնաարդարացումն է: Նա համոզքում է ինքն իրեն, որ դու ես մեղավոր նրա սխալ քայլերի համար:
Մեկ այլ դեպքում նա պարզապես սկանդալ է սարքում, որ տանից դուրս գա և գնա նրա մոտ: Եթե նա մեծ աղմուկ է բարձրացնում ոչ համեղ կերակրի կամ լավ չհարդարված մազերի համար, ապա դա այն է, ինչ դու մտածում ես:
Կարևոր է այս ցանկից զգույշ օգտվել: Շատ հնարավոր է, որ լինեն այլ պատճառներ, որ սիրելին փոխվել է:
Նրան մեղադրելուց առաջ վերլուծիր Ձեր կյանքի վերջին իրադարձությունները: Առողջական կամ աշխատանքային խնդիրները կարող են սթրեսսի և բնավորության փոփոխության պատճառ դառնալ: Կարելի է բացեյիբաց քննարկել եղածը:
Հասուն մարդկանց պես զրուցելը լավագույն տարբերակն է:



