Երևանի Դավիթ Բեկի փողոցում 4 մեքենա է բախվել. կան տուժածներ
ОБЩЕСТВОՄայիսի 8-ին՝ ժամը 17:52-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթ Բեկի փողոցում` հեռուստաաշտարակի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Hyundai Sonata», «Mercedes 320», «Toyota Voxy» և «ՎԱԶ-2101» մակնիշների ավտոմեքենաները:
Պատահարի հետևանքով տուժածներ Մ.Ղ.-ն (ծնված 1991 թ.) և Մ.Ու.-ն (ծնված 1987 թ.) հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել:
Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes 320» և «ՎԱԶ-2101» մակնիշների ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
3
Что будет если 102-я российская военная база выйдет из Армении?
4
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
5
Всё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян



