Ծիծաղելի է Եվրոպայի լիգայի եզրափակիչ Բաքվում անցկացնելը. Կլոպ (տեսանյութ)
СПОРТ«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուգեն Կլոպը մեկնաբանել է Եվրոպայի լիգայի եզարփակիչը Բաքվում անցկացնելու որոշումը:
«Մադրիդում եզրափակիչը անցկացնելը կարծում եմ` թանկ կարժենա, բայց դա գոնե աշխարհի մյուս ծայրում չէ ինչպես Բաքուն: Ծիծաղելի է այնտեղ եզրափակիչ անցկացնելը: Չգիտեմ` նման որոշում կայացողները ինչ են կերել նախաճաշին:
Եզրափակիչ անցկացնելու որոշումը պետք է հիմնավորված և տրամաբանական լինի: Սա անպատասխանատվություն է: Չգիտեմ ոնց են նման որոշում կայացրել»,- մարզչի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:
Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի եզրափակչում մայիսի 29-ին Բաքվում կհանդիպեն «Չելսի»-ն և «Արսենալ»-ը:
Հունիսի 1-ին Մադրիդում Չեմպիոնների լիգայի եզրափակչում միմյանց դեմ կխպաղան «Լիվերպուլ»-ն ու «Տոտենհեմ»-ը:
Տեսանյութը` նաև այստեղ:
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
Что если 102-я российская военная база выйдет из Армении?
3
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
4
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
5
Что будет если 102-я российская военная база выйдет из Армении?



