«Բարսելոնան» ցանկանում է վաճառել Ռակիտիչին եւ գնել Պոգբային
СПОРТԻսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ վաճառել խորվաթ կիսապաշտպան Իվան Ռակիտիչին եւ ձեռք բերել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբային, հաղորդում է Don Balon-ը։
Ավելի վաղ իսպանական մամուլը գրել էր, որ Պոգբայի գործակալ Մինո Ռայոլան բանակցել է Մադրիդի «Ռեալի» հետ եւ համաձայնության հասել անձնական պայմանագրի վերաբերյալ։ Արքայական ակումբը պատրաստ է 112 միլիոն եվրո վճարել Պոգբայի համար։ Երկու տարի առաջ մանչեսթերյան ակումբը «Յուվենտուսին» 26-ամյա ֆուտբոլիստի համար վճարել էր 105 միլիոն եվրո։
Անգլիայի ընթացիկ առաջնությունում Պոգբան մասնակցել է 34 հանդիպման, խփել 13 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



