Հարսի զգեստով Սոնա Շահգելդյանը պատմել է իր համեստ հարսանիքի մասին (լուսանկարներ)
ЛАЙФՍոնա Շահգելդյանը նոր ֆոտոշարք է ներկայացրել, որում հարսի կերպարում է: Երգչուհին լուսանկարները տրամադրել է NEWS.am STYLE-ին, ինչպես նաեւ՝ պատմել, թե ինչու է որոշել ամուսնությունից տարիներ անց կրել երազանքների ճերմակ զգեստը.
«Թեման ինքս եմ մտածել, որովհետեւ չունեի հարսանեկան գեղեցիկ ֆոտոշարք: Հարսանիք արել ենք, բայց կոնկրետ հարսի զգեստ չեմ կրել, ու մեծ շուքով դա չի եղել. մեր ամուսնությունը եղել է համեստ ոճում, ու միշտ ցանկություն ունեի այսպիսի գեղեցիկ զգեստ կրելու»,-խոստովանում է նա՝ հավելելով
«Կարծում եմ՝ ֆոտոշարքը գեղեցիկ է, կարեւորը՝ անկեղծ, մաքուր ու պարզ… Իհարկե, կլինեն դեռ շատ ֆոտոշարքեր: Բացի այդ՝ շուտով նոր տեսահոլովակ կունենամ, որի ռեժիսորը Լուսինե Մարտիրոսյանն է: Նա Հայասանում իմ ամենասիրելի ռեժիսորն է՝ պրոֆեսիոնալ, տարիների փորձ ունեցող: Իհարկե, դա նաեւ նրանց ընտանեկան գեներից է: Մի խոսքով՝ սիրում եմ նրան ե´ւ որպես մարդ, ե´ւ որպես ռեժիսոր: Չեմ ցանկանում դեռ փակագծերը բացել, թե ինչպես է լինելու, բայց ասեմ, որ շատ տարբերվող երգ է: Մայիսի վերջին երեւի աշխատանքը կհանձնեմ հանդիսատեսի դատին»:
շարունակությունը՝ այստեղ