Թանկարժեք շամպունի փոխարեն վերցնում ենք տուփով խմորիչ. մազերը կզարմացնեն իրենց տեսքով
ЛАЙФՔանի որ խմորիչները հարուստ են օգտակար միներալներով և տարբեր վիտամիններով,դրանցով պատրաստված դիմակները շատ էֆեկտիվ են մազերի համար: Այդ դիմակները նախատեսված են և՛յուղոտ մազերի,և ՛ չոր մազերի համար:Դրանք մազերին տալիս են գեղեցիկ տեսք և ուժ:
Այս բուժման կուրսի շնորհիվ մազերի աճը արագանում է:
Դիմակը պատրաստելու համար պետք է վերցնել բավականին մեծ տարա,քանի որ խմորիչի շնորհիվ դիմակի ծավալը մի քանի անգամ ավելանում է:
Բաղադրատոմս
- 1 ճ.գ. խմորիչ, 1ճ.գ. ջուր
- 1ճ.գ. շաքարավազ, 1ճ.գ. մեղր
- 2թ.գ. մանանեխ
Պատրաստման եղանակ
Գոլ ջրի մեջ լուծել խմորիչը,ավելացնել շաքարավազ:
Երբ խմորիչն արդեն գործում է ավելացնել մեղր և մանանեխ:
Պատրաստված դիմակը քսել գլխամաշկի և մազարմատների վրա,գլխին անցկացնել պոլիէթիլենային տոպրակ և փաթաթել սրբիչով:
1 ժամից գլուխը լվանալ սովարական շամպունով:Կստեղծվի տպավորություն,ասես մազերը 2 անգամ շատացել են:
Պղպեղով դիմակ
Բաղադրատոմս
- 30գ, չոր խմորիչ
- 2ճ.գ. պղպեղ
- 1ճ.գ. ջուր
Պատրաստման եղանակ
Խմորիչը լուծել ջրի մեջ,ավելացնել պղպեղի թուրմը:
Քսել գլխամաշկին և մազարմատներին,դնել պոլիէթիլենային տոպրակ,փաթաթեկ սրբիչով:
Դիմակը թողնել ոչ ավել քան 20 րոպե: 20 րոպե անց լվանալ փափուկ շամպունով:
Մազերը խնամելն այնքան էլ դժվար չէ…