Վան Դեյկը՝ Պրեմյեր լիգայի լավագույն ֆուտբոլիստ
СПОРТ«Լիվերպուլի» հոլանդացի պաշտպան Վիրջիլ վան Դեյկը ճանաչվել է Անգլիայի այս առաջնության լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է Պրեմյեր լիգայի կայքը:
Քվեարկության արդյունքում Հոլանդիայի հավաքականի 27-ամյա ֆուտբոլիստն առաջ է անցել «Մանչեսթեր Սիթին» ներկայացնող Սերխիո Ագուերոյից, Բեռնարդու Սիլվայից, Ռահիմ Ստերլինգից, իր ակումբակիցներ Սադիո Մանեից ու Մոհամեդ Սալահից եւ Լոնդոնի «Չելսիի» բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարից։
Քվեարկությանը մասնակցել են երկրպագուները մրցաշարի պաշտոնական կայքում, Պրեմյեր լիգայի 20 ակումբների ավագները եւ ֆուտբոլային փորձագետներ։
Ավելի վաղ Վիրջիլ վան Դեյկը Պրեմյեր լիգայի՝ այս մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել նաեւ Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիայի (PFA) վարկածով: Անգլիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 37 խաղի, դարձել 4 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ: