«Նոր Հայաստանի» նոր ներդրումները
ЭКОНОМИКА«Փաստ» թերթի հավաստի տեղեկություններով, «Բարի Սամարացի» ընկերության սեփականատեր ու հիմնադիր Հովհաննես Հովակիմյանը հեղափոխությունից հետո որոշել է նոր, մեծածավալ ներդրումներ իրականացնել: Մասնավորաբար, ըստ մեր աղբյուրի, առաջիկայում ձեռք կբերվեն մսամթերքի արտադրության նոր հոսքագծեր: Այդ նպատակով ընկերության ղեկավարն այս օրերին գտնվում է Գերմանիայում: Նույն աղբյուրների փոխանցմամբ, ներդրումային քաղաքականության շրջանակներում հիմնելու են նաև կաթնամթերքի նոր, հսկայածավալ արտադրություն, որի համար ևս շոշափելի ներդրումներ կկատարվեն:
Ի դեպ, «Բարի Սամարացի» ընկերությունն առաջիններից մեկն էր, որ 2018 թ. ապրիլին ամբողջ աշխատակազմով, ընկերության հիմնադիր Հովհաննես Հովակիմյանի գլխավորությամբ, միացավ համահայկական գործադուլին՝ կոչ անելով բոլորին միանալ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած շարժմանը։