Հրդեհներն արդեն 150 հազար հեկտար տարածք են ճարակել Ռուսաստանում
ОБЩЕСТВОՀրդեհների հետ կապված իրադրության վատացում Է գրանցվել Ռուսաստանի սուբյեկտների տարածքում, անցած շաբաթ հրդեհներ Էին մոլեգնում երկրի 46 տարածաշրջանում: Այդ մասին, «Ինտերֆաքս»-ին հայտնել են ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունում:
«Ճգնաժամային իրավիճակների կառավարման ազգային կենտրոնի զեկույցի համաձայն, ՌԴ-ի 53 սուբյեկտներում անտառային հրդեհների հետ կապված իրադրության վատացում Է կանխատեսվել: Դրանցից 46-ի տարածքում անցած շաբաթ բնական հրդեհների ավելի քան 1,1 հազար օջախ Է առաջացել ավելի քան 150 հազար հեկտար ընդհանուր տարածքում»,-ասված Է հաղորդագրության մեջ:
Առավել բարդ իրավիճակ Է ստեղծվել Բուրիաթիայում, Անդրբայկալյան երկրամասում, Ամուրի, Իրկուտսկի, Կուրգանի եւ Չելյաբինսկի մարզերում:
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
3
Что будет если 102-я российская военная база выйдет из Армении?
4
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
5
Всё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян



