Հարոյանի ինքնագոլը չխանգարեց «Ուրալին» դուրս գալ եզրափակիչ
СПОРТԵկատերինբուրգի «Ուրալը» դուրս եկավ ֆուտբոլի Ռուսաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ։ «Արսենալի» հետ կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումը Տուլայում ավարտվեց ոչ ոքի՝ 2։2։ Հայաստանի հավաքականի եւ «Ուրալի» պաշտպան Վարազդատ Հարոյանը պատասխան խաղում գրավեց սեփական դարպասը։
Առաջին խաղում «Ուրալը» տանը հաղթել էր 1։0 հաշվով։
Մայիսի 22–ին Սամարայում կայանալիք եզրափակիչում «Ուրալի» մրցակիցը կլինի «Ռոստով» – «Լոկոմոտիվ» դիմակայության հաղթողը։
Ռուսաստանի Գավաթ, կիսաեզրափակիչ, պատասխան խաղ
«Արսենալ» – «Ուրալ»՝ 2։2
Վարազդատ Հարոյան, 58, ինքնագոլ, Ռեզիուան Միրզով, 67 – Էրիկ Բիկֆալվի, 1, Օտմա Էլ Կաբիր, 24
Հեռացում՝ Էրիկ Բիկֆալվի, 34
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



