Իննա Խոջամիրյանի գեղեցիկ լուսանկարները Շուշիից
ЛАЙФԵրիտասարդ դերասանուհի Իննա Խոջամիրյանը կիսվել է նոր լուսանկարներով, որոնք արվել են Շուշիում։
Դերասանուհին, որը «Էլենի օրագիրը 2» սերիալում մարմնավորում է գլխավոր հերոսուհու կերպարը, կադրերը հրապարակել է իր միկրոբլոգում։ Իննա Խոջամիրյանը սեւ տաբատ է կրում, որը համադրել է վառ գույնի վերնաշապիկի եւ սպորտային կոշիկների հետ։ Իննան պատկերված է գեղեցիկ բնապատկերի ֆոնին, իսկ մեկնաբանություններում գրել է. «Թռի-վռի մի Իննա»։
Հիշեցնենք՝ դերասանուհու կողմից ավելի վաղ հրապարկված կադրերն արվել էին Գյումրիում։ Նա ջինսե տաբատ էր կրում, որը համադրել էր վառ դեղին պիջակի հետ։ Կերպարն ամբողջացրել էին սպորտային կոշիկները, փոքրիկ պայուսակն ու գլխարկը։
«Նայեմ գը էս բալկոնին, ու կվառՎեմ, կմարեմ, կվառվեմ, կմարեմ... Էս անասելի, էպիկ, մեծ-մեծ պատշգամբն ու փոքր-փոքր ես... Հ.Գ. Ձեռքներդ ազնվորեն դրեք ձեր խղճին, ու թող + դնեն միայն նրանք, ովքեր դիտել են «Մեր մանկության տանգոն» ֆիլմը...»,- մեկնաբանություններում գրել էր նա։