Ереван, 30.Апрель.2026,
00
:
00
ВАЖНО


Լավամարդ ձևանալու և ուրիշի ձեռամբ հասարակությանը համոզելու մեթոդները. իշխանությունն ինքնախաբեությա՞մբ է զբաղվում

ПОЛИТИКА

«Gallup International Association»-ի հայաստանյան ներկայացուցչությունն օրերս սոցհարցումների տվյալներ էր հրապարակել, ըստ որոնց՝ պաշտոնավարման առաջին տարում ՀՀ քաղաքացիների ավելի քան 84%-ը դրական է գնահատել վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատաոճը: Այդուհանդերձ, ըստ նույն տվյալների, վարչապետի աշխատանքը դրական գնահատող մարդկանց քանակը նվազել է 10%-ով: Քաղաքագետ Գագիկ Համբարյանը տվյալները խնդրահարույց է համարում ու հայաստանյան սոցիոլոգիական հարցումները մանիպուլ յացիաների դաշտում է դիտարկում:


 

«Ընդհանրապես, սոցիոլոգիական մանիպուլ յացիաները հասարակությանը մանիպուլացնելու ընդհանուր հաջորդականության մեջ են: Միշտ է այդպես եղել, և դա գիտեն բոլորը՝ թե՛ նախորդ, թե՛ ներկայիս իշխանությունները: Եվ հիմա, իրենց կարծիքով, այդ հնարքը շատ պրոֆեսիոնալ կերպով օգտագործում են: Բայց մեծ հաշվով, այստեղ ընդամենը նույն քայլերի կրկնօրինակումն է՝ նախորդների քայլերը ներկայիս իշխանություններն են կրկնօրինակում: Որոշ ժամանակ առաջ պարոն Փաշինյանը հայտարարեց, որ իր ղեկավարած քաղաքական ուժի վարկանիշը ոչ միայն չի իջել, այլև ավելացել է: Եվ հենց այդ հայտարարությունից հետո հրապարակվեցին վերոնշյալ հարցման արդյունքները, ինչը մի փոքր տարօրինակ էր: Ես կարող եմ ենթադրել, որ պարոն Փաշինյանը, երևի թե, շատ լավ տեղյակ էր այս չակերտավոր հարցման արդյունքներից»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը: Գագիկ Համբարյանը շեշտեց, որ Հայաստանում հասարակությունը սոցիոլոգիական հարցումներին գրեթե երբևէ չի էլ հավատացել:

«Նախորդ իշխանություններն օգտվում էին հիմնականում տեղացի սոցիոլոգներից, օրինակ՝ Ահարոն Ադիբեկյանից, և նրա սոցիոլոգիական հարցումները միշտ վեճերի և սկանդալների առիթներ էին տալիս: Երբ պարոն Ադիբեկյանը սպառեց իր հնարավորությունները, այսինքն՝ հասարակությունն այլևս չէր հավատում նրան, նախորդները սկսեցին օգտվել օտարերկրյա սոցիոլոգիական ծառայություններից: Ընտրությունը կանգ առավ «Gallup»-ի վրա: Իսկ ամենատարօրինակը «Gallup»-ի՝ նախորդ համապետական ընտրություններից առաջ հրապարակված տվյալներն էին, երբ, այդուհանդերձ, բոլորը գիտեին, թե ինչ միջոցներով ու եղանակներով էին ձայներ հավաքվում: Այդ պայմաններում ճշգրիտ հարցումներ տալն ուղղակի ծիծաղելի էր: Հիմա նույն իրավիճակն է. գործող իշխանությունը ինքնախաբեությամբ է զբաղվում ու հասարակությանը փորձում մանիպուլ յացիայի ենթարկել: Շատ խիստ կասկածներ կան, որ ուժն այդքան ռեյտինգ ունի: Կարծում եմ՝ տեղի է ունեցել հարցումների արդյունքների ոչ ճշգրիտ հրապարակում: Եթե հիշում եք, 2018թ. սեպտեմբերին՝ Երևանի ավագանու ընտրություններից առաջ, նույն «Gallup»-ը հարցումների արդյունքներ հրապարակեց, որոնց համաձայն՝ «Իմ քայլը» դաշինքը 60,6 տոկոս ձայն պետք է հավաքեր: Բայց, այդուհանդերձ, հավաքեց շուրջ 81 տոկոս ձայն: Սոցիոլոգիական հարցումներ իրականացնող կազմակերպությունը, որը հարցումների մեջ 20 տոկոսով շեղվում է, թե՛ պրոֆեսիոնալների, թե՛ քաղաքացիների կողմից լուրջ չի կարող դիտարկվել: 20 տոկոս անճշտությունը խայտառակություն է: Կարծում եմ՝ հիմա էլ նույնքան՝ 20 տոկոս անճշտությամբ բոնուս են արել պարոն Փաշինյանին ու նրա ղեկավարած քաղաքական ուժին, և փորձում են լավամարդ ձևանալ նրա մոտ»,-ասաց նա՝ հավելելով, որ նման տվյալները կարող են որոշ ժամանակ ինչ-որ ազդեցություն ունենալ:

«Մեզ, իհարկե, պետք են իրական տվյալներ, բայց եթե սոցիոլոգիական հարցումների ձևաչափն անփոփոխ մնա, ապա որքան ժամանակ անցնի, հասարակությունն ավելի մեծ անվստահությամբ է ընդունելու այդ հար ցում ն ե րի ար դյունք ն ե ր ը : Ն ո ւ յ ն «Gallup»-ը 2017թ. խորհրդարանական ընտրություններին փառահեղ հաղթանակ էր կանխագուշակել ՀՀԿ-ի համար, և նույն Նիկոլ Փաշինյանի և իր թիմակիցների կողմից այս կազմակերպությունը սոցիալական ցանցերում հեգնանքի արժանացավ: Բոլոր հարթակներում հայտարարում էին, որ պետք չէ ընդունել այդ հարցումները, բայց հիմա նույն անձինք, որոնք մեկ տարի անց եկել են իշխանության, ակտիվորեն տարածում են «Gallup»-ի հարցման արդյունքները»,-ասաց քաղաքագետը:

Խոսելով նման հարցումների նպատակների մասին՝ Գագիկ Համբարյանը հավելեց. «Երբ նույն իշխանությունները հասկանում են, որ իրենց վարկանիշը կտրուկ նվազել է, և հասարակության մեջ բողոք կա, հասարակությանը համոզելու համար, որ ամեն ինչ այդքան վատ չէ, երկու մեթոդ են կիրառում. առաջինը վիճակագրական կոմիտեի անունից վիճակագրական տվյալների հրապարակումն է: Սերժ Սարգսյանը ժամանակին նույնկերպ բոլորիս փորձում էր համոզել, որ շատ լավ ենք ապրում, բայց դա չենք հասկանում: Երկրորդը նման սոցիոլոգիական հարցումների հրապարակումն է, որով փորձ է կատարվում ուրիշի ձեռամբ հասարակությանը համոզել, թե ամեն ինչ վատ չէ, ինչպես հասարակությունն է պատկերացնում, բողոքական մասսան փոքրամասնություն է, իսկ իրենք բավականին լայն զանգվածների սերն ու հարգանքն են վայելում»:

Իսկ թե ինչու, ըստ Գագիկ Համբարյանի, գործող իշխանությունը չէր կարող շատ բարձր վարկանիշ գրանցել, քաղաքագետը նշեց. «Հեղափոխությունից մեկ տարի է անցել, և հասարակությունն իր մաշկի և գրպանի վրա որևէ դրական արդյունք չի տեսել: Հասարակությունն իրականում սպասողական վիճակի մեջ է»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Инфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Демографический фронт: семья как последний рубеж. Сурен Суренянц Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в Ереване«Ваш родственник в беде»: IDBank предупреждает об агрессивной волне телефонного шантажаПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст» Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»ЛГБТ вместо демократии: какую цену Брюссель выставил Еревану за евроинтеграциюКитай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛО«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Двин»Папа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю 111 годовщины геноцида армянКурс финансовой грамотности в благотворительной организации Learning Mission. Idram&IDBank«Геноцидальный антиарменизм активизировался с полной яростью в 2020-х» — международные эксперты Новый уровень цифрового банкинга: IDBank начинает стратегическое сотрудничество с Oracle Переосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаМеждународный день Земли: Idram&IDBankУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаКредит «Новый партнер» набирает популярность среди клиентов ВТБ (Армения)Индия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеUcom объявляет о запуске программы управления углеродным следомВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине Стамбула