Փաշինյանը ցանկանում է մինչև տարեվերջ լուծել Հայաստանի համար ռուսական գազի գնի հարցը
ЭКОНОМИКАՀայաստանը հույս ունի մինչև տարեվերջ գազի գնի նվազեցման շուրջ պայմանավորվածություն ձեռք բերել «Գազպրոմ» ընկերության հետ: Այս մասին ռուս լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել էՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Վստահ եմ, որ իրատեսական է (իջեցնել գազի գինը): Հարցը միայն գազի առանձին վերցված գինը չէ. այս հարցը վերաբերում է ԵԱՏՄ-ի արդյունավետությանը: Ըստ էության, մենք արդեն պայմանավորվածություն ունենք նրա վերաբերյալ, որ ստեղծվելու է միասնական էներգետիկ շուկա և մեր առաջարկները համապատասխանում են այդ բանակցությունների տրամաբանությանը»,-ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ գազի և էներգակիրների ոչ խտրական գները չափազանց կարևոր են ԵԱՏՄ-ի արդյունավետության համար:
«Ես կցանկանայի այդ հարցը մինչև տարեվերջ լուծել»,-եզրափակել է ՀՀ վարչապետը:
Աղբյուրը հիշեցնում է, որ 2019թ. հունվարի 1-ից «Գազպրոմ»-ը թանկացրել է Հայաստանի համար գազի գինը: