Տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես է 12-ամյա պերուացի տղան տնային առաջադրանքները կատարում փողոցային լույսի ներքո տանը էլեկտրականություն չունենալու պատճառով (տեսանյութ)
ЛАЙФՊերուի Մոչե քաղաքում վերահսկման տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է 12-ամյա տղան իր տնային առաջադրանքները կատարում փողոցի լապտերների լույսի ներքո, քանի որ ընտանիքը չի կարողանում վճարել էլեկտրականության համար տանը:
Ինչպես հաղորդում է Oddity central-ը, տեսանյութը միլիոնավոր դիտումներ է ունեցել, երբ տեղի ոստիկանությունն այն հրապարակել է սոցցանցում: Ոստիկաններն առաջինն են նկատել Վիկտոր Մարտին Անգուլո Կորդոբային անցյալ ամիս, երբ ստուգելիս են եղել վերահսկման տեսախցիկների տեսագրությունները:
Տղայի հուզիչ և տպավորիչ պատմությանն անդրադարձել են ինչպես տեղի, այնպես էլ միջազգային լրատվամիջոցները: Պերուացի լրագրողներին հաջողվել է գտնել տղայի բնակության վայրն ու զրուցել նրա մոր հետ՝ պարզելու, թե ինչու է տղան կարդում և գրում փողոցում:
Ինչպես պարզվել է, 12-ամյա Վիկտորի ընտանիքն այնքան աղքատ է, որ չի կարող վճարել տանը հաշվիչ տեղադրելու համար: Այդ իսկ պատճառով ընտանիքը բավարարվում է սովորական մոմի լույսով: Այդ օրը տղան չէր հասցրել տնայիններն անել մինչև արևի մայր մտնելը, և մոմի լույսն էլ բավականին թույլ էր ամբողջ աշխատանքն այդ լույսի տակ անելու համար:
Տղայի պատմության տարածումից հետո նրան է այցելել Մոչեի քաղաքապետն ու խոստացել անձամբ վճարել էլեկտրականության հաշվիչի համար, որպեսզի երեխան ստիպված չլինի ամեն օր դուրս գնալ: