Նոր Նորքի ոստիկանների բացահայտումը. 15-ամյա տղան բազմաթիվ տներ է մտնել
ОБЩЕСТВОՄայիսի 16-ին Նոր Նորքի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով անչափահասների գործերով եւ ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների հետ, գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 15-ամյա մի պատանու:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նա 2017 թվականի ամռանը, ցանկապատից անցնելով եւ դուռը հրել-բացելով, Նոր Նորքի 5-րդ զանգվածին հարակից ձորակում գտնվող մի տնակից փորձել է կատարել գողություն, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել: Նույն օրերին, նույն պատճառով ոչինչ չի գողացել նաեւ նույն տարածքի մեկ այլ տնակից:
Նույն աշնանը, օգտվելով դուռ ու լուսամուտ բաց լինելու հանգամանքից, տղան կատարել է եւս երկու գողություն եւ մեկ փորձ:
Նախապատրաստվում են նյութեր:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



