ՌԴ իրավապահների նախաձեռնությամբ հայտնաբերվել է անչափահասի հետ սեռական բնույթի գործողություններ կատարելու մեղադրանքներով դատապարտվածը
МЕЖДУНАРОДНОЕՄայիսի 17-ին, ժամը 16.10-ին, ոստիկանության Բազումի բաժնի քրեական հետախույզները Բազումի անձնագրային բաժանմունքում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել ՌԴ քրեական օրենսգրքի 132 հոդվածի 3-րդ մասի և 158 հոդվածի 3-րդ մասի՝ գողության և անչափահասի հետ սեռական բնույթի գործողությունների մեղադրանքներով 6 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված և հետախուզման մեջ գտնվող 40-ամյա Վիտալի Ա․-ին։
Նույն մեղադրանքով պատժի կրումից խուսափելու հիմքով հետախուզվող Վիտալի Ա․-ն 2009 թ. հուլիսի 4-ին հայտնաբերվել էր, մինչ օգոստոսի 15-ը «Վանաձոր» ՔԿՀ-ում կալանք էր կրել, ապա ազատ արձակվել: 2016թ. դեկտեմբերի 27-ին ՌԴ իրավապահների կողմից հետախուզումը վերահայտարարվել էր: Հետախուզվողին հայտնաբերելու վերաբերյալ հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
День рождения в Италии с Юнибанком



