Արմավիրում բախվել են ԳԱԶ-66-ը և ՎԱԶ-2101-ը, կան տուժածներ. Shamshyan.com
ОБЩЕСТВО
Մայիսի 19-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում, Արգավանդ գյուղում բախվել են ԳԱԶ-66 մակնիշի 34 SR 404 և ՎԱԶ-2101 մակնիշի 35 MF 778 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմավիրի բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել գյուղացիները, իսկ դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ օպերատիվ են գործել Արմավիրի հիվանդանոցի բժիշկները և Արտակարգ Իրավիճակների նախարարության Փրկարար-ծառայության Արմավիրի հրշեջ-փրկարարները:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



