Երբ մենք իմացանք պատճառը, թե ինչու է նա ծննդաբերել և հրաժարվել երեխայից, չէինք կարողանում հավատալ, որ դա ճշմարտություն է
ЛАЙФԾննդատան մեր բաժանմունք մի կին եկավ: Քանի որ նա հղիության վերջին շաբաթում էր գտնվում, ցանկացավ մնալ հիվանդանոցում մինչ երեխայի ծնվելը:
Սկզբում նա մեզ շատ դուր եկավ: Հաճելի, հանգիստ և կարծես բարի կին էր: Սակայն ծննդաբերելուց հետո նա մեզ սարսափելի զարմացրեց:
Երբ բժիշկը ցանկացավ նորածին դստերը դնել մոր կրծքին, վերջինս հրաժարվեց: Կինը պահանջեց, որ երախային հեռու տանեն իրենից: Մենք նայում էինք միմյանց և չէինք հասկանում, թե ինչ է կատարվում: Հույս ունեինք, որ նա առավոտյան ուշքի կգա, և ամեն ինչ լավ կլինի:
Սակայն առավոտյան եղավ մի զարհուրելի միջադեպ. կինը ստորագրեց բոլոր փաստաթղթերը, որոնց համաձայն ինքը հրաժարվում էր երեխայից: Ավելի ուշ պարզ դարձավ, որ կինն ունի էնդոմետրիոզ, իսկ բուժվելու միակ տարբերակը հղիանալն ու ծննդաբերելն էր:
Մենք ուղղակի չէինք հավատում…նման բան ոչ մեկս չէինք տեսել: Կինը խոստովանեց, որ երեխայի հայրը տեղյակ չի եղել իր հղիության մասին, և հավանաբար չի ցանկանա վերցնել երեխային: Մենք կարողացանք նրանից իմանալ այդ տղամարդու հեռախոսի համարը:
Մի ժամ անց հիվանդանոցում կանգնած էր հուզված և անհանգստությունից դողացող ձեռքերով նորաթուխ հայրիկը: Կենսաբանական մոր շնորհիվ հնարավոր եղավ ձևակերպել բոլոր թղթերը, և այժմ երեխայի խնամակալությունը լիովին անցավ հորը:
Միայն տեսնեիք, թե հայրը որքան զգույշ և խնամքով գրկեց իր փոքրիկ հրաշքին…