Ամուսինը ամեն շաբաթ մեկ անգամ գնում էր անտառ և մի օր կինն ու քույրը որոշեցին պարզել նրա տարօրինակ պահվածքի պատճառը
ЛАЙФԱյս պատմությունն իմացել եմ ծնողներիցս:
Օրինական ընտանիք: Ամուսինը չի խմում, չի ծխում, աշխատավարձը պարտաճանաչ բերում է տուն: Ցանկացած գործի վարպետ է: Իսկ կինը՝ Հասմիկը, այնքան էլ պարզ բնավրություն չունի, նրա համար դժվար է մարդկանց հետ լեզու գտնելը, սակայն Հակոբը նրան ընդունել էր «այնպիսին, ինչպիսին որ կա»: Տղամարդը միշտ հանգիստ էր, չնայած նրան, որ բավականին բարդ աշխատանք ուներ:
Նույնիսկ ձայնը չէր բարձրացնում կնոջ վրա…
Հակոբը միայն մի տարօրինակություն ուներ:Յուրաքանյուր կիրակի նա ինչ-որ տեղ էր գնում և երկու ժամից վերադառնում:
Կինն արդեն սկսել էր կասկածել, որ նա սիրուհի ունի, այլապես ու՞ր պիտի գնա ամեն անգամ: Եվ Հասմիկը որոշում է հետևել ամուսնուն և դրա համար օգնության է կանչում քրոջը:
Կիրակի: Ժամը երկուսն է: Կանգառում կանգնած Հակոբը նստում է քաղաքից դուրս գնացող ավտոբուս: Կինն ու մեքենան վարող քույրը գնում են ավտոբուսի հետևից:
Հակոբն իջնում է վերջին կանգառում և քայլում է դեպի անտառը: Անցնելով մոտ երկու կիլոմետր՝ Հակոբը կանգ է առնում և սկսում գոռալ: Այնպես է գոռում, որ թռչունները վախից դադարում են շարժվել…
Որոշ ժամանակ անց տուն է գալիս ամուսինը, ծաղկեփունջ նվիրում կնոջը և ասում.
-Ինչ-որ բան պատրաստե՞լ ես ուտելու: Դեռ ոչ…ոչինչ, երևի հոգնած ես, սպասիր, հիմա ինքս կպատրաստեմ:
Մի շաբաթ կինը տեղը չէր գտնում, նույնիսկ ամուսնալուծվելու մտքեր ուներ: Երբ հաջորդ կիրակի օրը Հակոբը վերադարձավ անտառից, Հասմիկը որոշեց խոսել.
-Գիտես, ինձ ասել են, որ դու գոռում ես անտառում…ինչի՞ համար:
-Հասմիկ, ինձ մի քիչ անհարմար եմ զգում, դրա համար քեզ չէի ասում: Ես շատ եմ նյարդայնանում աշխատավայրում, բացասական էներգիան կուտակվում է, պիտի մի տեղ ազատվեմ դրանից:
Այդ պատճառով էլ գնում եմ անտառ, թարմացնում եմ մտքերս: Գիտե՞ս, իսկապես շատ է օգնում: Հաջորդ անգամ արի միասին գնանք:
Այժմ ամուսիններն արդեն միասին են գնում անտառ, գոռում, հանգստանում: Անգամ նկատելի է, թե ինչպես է փոխվել Հասմիկի ծանր բնավորությունը…