Կապանցին Քաշաթաղում բանջարեղեն հավաքելիս զենք-զինամթերք է հայտնաբերել ու հանձնել ոստիկանություն
ОБЩЕСТВОՀՀ ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների արդյունքում մայիսի 18-ին, ժամը 11.05-ին, բաժին է ներկայացել Կապանի 49-ամյա մի բնակիչ և հանձնել 5.45 մմ տրամաչափի 100 փամփուշտ, «Ֆ-1» և «ՌԳԴ-5» տիպի 1-ական նռնակ, 16 տրամաչափի որսորդական ողորկափող հրազեն ու հայտնել, որ դրանք գտել է նույն օրը, ժամը 09.30-ի սահմաններում, Արցախի Քաշաթաղի շրջանի «Եմազլու» կոչվող տարածքում՝ բանջարեղեն հավաքելիս:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



