ԼՂ հակամարտության հրադադարի հաստատման 25-ամյակին նվիրված միջոցառում ԱՄՆ Կոնգրեսում
МЕЖДУНАРОДНОЕ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի է ունեցել ԼՂ հակամարտության հրադադարի հաստատման 25-ամյակի կապակցությամբ միջոցառում, որը կազմակերպվել էր Հայկական հարցերի հանձնախմբի եւ Ականազերծման հարցերի հանձնախմբի կողմից: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Միջոցառմանը խոսքով հանդես է եկել Հայկական հարցերի հանձնախմբի համանախագահ եւ Ականազերծման հարցերի հանձնախմբի հիմնադիր համանախագահ կոնգրեսական Ջեքի Սփիրը, որն անդրադարձել է Արցախում ականազերծման գործընթացի կարեւորությանը` նշելով, որ շարունակելու է Հանձնախմբերի շրջանակում աջակցել վերոնշյալ առաքելություններին Արցախում եւ ամբողջ աշխարհում:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
День рождения в Италии с Юнибанком



